15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լեգենդները իրականություն չեն՝ԳԹԿ.Հայկական ժամանակ

Հանրության շրջանում համոզմունք կա, որ միասնական քննությունների հիմնական փուլին, որն արդեն ավարտվել է, շատ դիմորդներ չեն մասնակցել, որպեսզի հետո, ներկայանալով լրացուցիչ փուլին, քննությունները հանձնեն արտոնյալ պայմաններում: Որպես նման մտադրության ապացույց` վկայակոչվում է քննությունների առաջին փուլից բացակայած դիմորդների մեծ թիվը:

Թեմային անդրադարձել է “Հայկական ժամանակ”-ը: Այսպես, հայոց լեզու եւ գրականություն առարկայի միասնական քննությանը դիմում-հայտ ներկայացրած 11 հազար 795 դիմորդներից չեն ներկայացել 376-ը:

Մաթեմատիկայի քննության համար դիմած 8 հազար 957 դիմորդից նշանակված օրը քննությանը չեն մասնակցել 359 հոգի, 8 հազար 173 հոգուց անգլերենի քննությանը չեն ներկայացել 357-ը: Կամ, օրինակ, հայոց պատմություն առարկայի միասնական քննության համար դիմել է 3 հազար 266 շրջանավարտ, բայց չեն ներկայացել 240-ը:

Անդրադառնալով նշված լուրերին` գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը թերթի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ ամեն տարի այդ լեգենդները պտտվում են: “Բայց միշտ թվերը խոսուն են, եւ դրանք միշտ այլ բան են վկայում”,- ասել է Գայանե Մանուկյանը` նկատելով, որ բացակայել եւ ապա նորից քննություն հանձնելը դիմորդի իրավունքն է, եւ ԳԹԿ-ն չի կարող դա արգելել: ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը նաեւ հայտարարել է, որ քննապատկերը այս տարի էլ նույնն է, ինչ նախորդ բոլոր տարիներին: Թերթը հիշեցնում է, որ միասնական քննությունների լրացուցիչ փուլը կանցկացվի հուլիսի 2-ից 8-ը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ