25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Սորոսական քաղհասարակությունը» շարունակում է աշխատել հակաՀայաստան օրակարգով. Վրթանեսյան

Մի քանի օր առաջ գրել էի, թե ինչպես էր ՀՀ քաղաքացին 14 տարի ստրկության մեջ մնացել Վրաստանի ադրբեջանցիների ձեռքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

«Գրել էի նաև Հայաստանում արևմտյան որոշ շրջանակների օրակարգերն առաջ տանող կազմակերպությունների լռության մասին այսպիսի հարցերում (իրենք իրենց «քաղհասարակություն» են անվանում, մեզնից շատերն իրենց՝ «սորոսականներ», թեպետ իրականում դա շատ ավելի լայն հասկացություն է, քան զուտ Սորոսի հիմնադրամներից փող ստացող կազմակերպությունները)։

Ինչևէ, Ռուբեն Աբրահամյանը պատմեց, որ 2017-ին կոնկրետ այդ մարդուն Վրաստանում գտել և իր մասին Վրաստանի ոստիկաններին և Հայաստանի իշխանություններին տեղեկացրել են Վրաստանում աշխատող և նույն արևմտյան դրամաշնորհներով աշխատող «Ալիք-մեդիա» ՀԿ-ի աշխատակիցները։

Սա կարևոր տեղեկություն է և սխալ կլիներ, եթե նախորդ գրառումիցս հետո այս մասին առանձին չգրեի, ըստ այդմ գրում եմ, որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի։
Ցանկացած դեպքում ասածս, որ «սորոսական քաղհասարակությունը» այս բոլոր տարիներին աշխատել և շարունակում է աշխատել #հակաՀայաստան օրակարգով մնում է ուժի մեջ։

Նույն այս դեպքում էլ, այո, մարդուն օգնել են, փրկել են, շատ ապրե՛ն, բայց անձնական մակարդակից թեման դուրս չի եկել։

Ադրբեջանցիների շրջանում եղած և խրախուսվող հայատյացության և ընդհանրապես այլատյացության թեման այդ «քաղհասարակության» համար երբեք օրակարգային չի եղել, այն միշտ կա՛մ շրջանցել են, կա՛մ, եթե շրջանցել հնարավոր չէր, փորձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելով լղոզել։ (Օրինակների մի մեծ շարան կարող եմ բերել…)»,- գրել է Վրթանեսյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ