14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

«Կոնստրուկտիվիզմի» թակարդն ընկնելու դեպքում ընդդիմությանը չի հաջողվի իշխանազրկել կապիտուլյանտին. Աշոտյան

Ընդդիմադիր գործունեության բացառիկ նպատակը պետք է մնա կապիտուլյանտին իշխանազրկելը, ինչին հասնել չի ստացվի «կոնստրուկտիվիզմի» թակարդը ընկնելու դեպքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Օրվա ավարտին մի քանի կարեւոր դիտարկում անեմ ԱԺ այսօրվա նիստի վերաբերյալ։

  1. Ակնհայտ է, որ դավադիր իշխանությունների գերնպատակն է բերել ԱԺ-ն իրենց պատկերացրած «կոնստրուկտիվ» դաշտ, որտեղ չի խոսվի խայտառակ պարտության, զոհերի, կորուստների եւ իրենց գործած հանցավոր սխալների եւ դիտավորյալ արարքների մասին։
  2. Ակնհայտ է, որ այս օրակարգի մեջ ընդդիմությունը չպետք է մտնի։ Ընդդիմադիր գործունեության բացառիկ նպատակը պետք է մնա կապիտուլյանտին իշխանազրկելը, ինչին հասնել չի ստացվի «կոնստրուկտիվիզմի» թակարդը ընկնելու դեպքում։
  3. Ակնհայտ է, որ կա երեք բառ, որոնցից դրանք ընկնում են ցնցումների մեջ. կապիտուլյացիա, կապիտուլյանտ եւ Նիկոլ։ Եւ երիցս կեցցե Աննա Մկրտչյանը իշխանավորների «կոշտուկները» հմտորեն, պարբերաբար եւ հուժկու տրորելու համար։ Ոմանք դա, գուցե իրենց նեղ անձնական ընկալումներից եւ շահերից, կհամարեն շոու, ու կսխալվեն։ Քանզի շոուն ձեւ է, սկանդալային գործողություններն են, օրինակ, կոյուղաջրեր ցպնելը։ Ըսկ սրիկային «կապիտուլյանտ Նիկոլ» ասելը ձեւ չէ, այլ դրան տրված միակ ճշգրիտ եւ համապարփակ դիագնոզը, բովանդակությունը, ճշմարտությունը։ Ավաղ, հետընտրական շրջանում ընդդիմադիր դաշտում ոմանք փոխում են իրենց բառամթերքը, եւ սրա պատճառների մասին մի օր ավելի մանրամասն կանդրադառնամ։
  4. Ես նույնպես խորհրդարանում չեմ։ Որովհետեւ չեմ ուզել առաջադրվել։ Բայց չեմ համարում, որ եթե ես այդտեղ չեմ, ապա խորհրդարանի ընդդիմությունը վատն է։ Վերջիվերջո, ես ու իմ բազմաթիվ գործընկերներ արդեն ապացուցել ենք, որ ունակ եք եւ կարող Հայաստանում քաղաքական օրակարգը վրա ազդել՝ չունենալով եւ ոչ մի պաշտոն։ Եւ ոչինչ եւ ոչ ոք ինձ չի խանգարելու դա անել նաեւ հիմա եւ ապագայում։
  5. Անշուշտ, ընդդիմության ոչ բոլոր քայլերն են իմ սրտով։ Շատ հարցերի շուրջ ունեմ այլ կարծիք։ Բայց չեմ պատրաստվում իմ քննադատությունը հանրայնացնել, այլ տեղ եմ հասցնում համեստ կարծիքս կոնկրետ գործիչների հետ խոսելով։ Ի դեպ, ճիշտ այդպես եմ վարվել «17»-ի գործողությունների ժամանակ, երբ ես, ի տարբերություն շատերի, չունեի խոսափող։ Ուստի հաջողություն եմ մաղթում խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցություններին։

Եվ վերջում, ինչպես կասեր դասականը. Будем любить искусство в себе, а не себя в искусстве»,- գրել է Աշոտյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ