29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Պատմության դասագրքերում այս իշխանության մասին ճշմարտությունը գրողներին ի՞նչ պատիժ է սպառնում․ «Փաստ»

00BFF9DE-8095-429B-9196-EE9B8BA905A7

«Մինչ Հայաստանի սահմաններում շարունակվում է անհանգստությունն ու լարվածությունը, մինչ Հայաստանը մխրճվում է նորանոր խնդիրների ու ճգնաժամերի հորձանուտ, գործող իշխանությունները լիազորություններն ավարտող խորհրդարանի վերջին «շնչում» անցկացրեցին «անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը» քրեականացնող օրինագիծը:

Իհարկե, ցանկացած քաղաքակիրթ ընտանիքում երեխաներին շատ փոքր հասակից սովորեցնում են, որ հայհոյելը վատ է, որ չի կարելի «քըխ» բառեր ասել և այլն: Այստեղ նույնիսկ քննարկելու բան չկա. հայհոյանքն ու վիրավորանքը մերժելի են միանշանակ: 

Սակայն այստեղ կա մի քանի հարց: Նախ՝ արդյո՞ք Հայաստանի համար այսօր չկար ավելի կարևոր հարց, քան նշյալը: Երկրորդ՝ տարօրինակ չէ՞, որ նման օրինագիծ է անցկացնում մի ուժ, որը դարձել է թշնամանքի, հայհոյախոսության ու ատելության խոսքի հիմնական ներմուծողն ու արմատավորողը քաղաքական ու հասարակական հարաբերություններում: Երրորդ, ինչո՞ւ է տարբերակում դրվում «լրագրողական, հրապարակախոսական, հասարակական կամ քաղաքական գործունեությամբ» զբաղվողների ու «շարքային» քաղաքացիների միջև:

Չորրորդ՝ ինչպե՞ս է տարբերակվելու ծանր վիրավորանք հասցնելը թեթև վիրավորանքից, օրինակ՝ «վնգստացող դատավորները» ինչպիսի՞ վիրավորանք է: Եվ վերջում, սա քիչ է, եկեք մի օրենք էլ ընդունեք պատմության դասագրքերում այս իշխանության մասին պարզ ճշմարտությունը գրողներին դատելու մասին: Թեպետ, դրա համար երևի թե այս օրենքն էլ կարող է աշխատել»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ