16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Աշխատող լուսաֆորի պայմաններում պարեկներին հանել են փողոց ու երթևեկություն են կարգավորում. Անդրանիկ Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

<<Տեսարաններն՝ ընդդեմ հացի ու պետության

Քաղաքագիտական հայտնի կանոնների համաձայն՝ որքան շատանա ադրբեջանական զինվորների քանակը ՀՀ տարածքում, այնքան շատանալու են պարեկային ծառայության աշխատակիցները Երևանի կենտրոնում։

Աշխատող լուսաֆորի պայմաններում պարեկային ծառայության աշխատակիցներին հանել են փողոց ու երթևեկություն են կարգավորում մայրաքաղաքի կենտրոնում։ Նպատկը ոչ թե երթևեկության կարգավորումն է, այլ տեսարանի ապահովումը։

Դեռ հնուց է հայտնի, որ երբ հաց չկա ու չի սպասվում, ուստի պետք է տեսարաններ ապահովել։ Այդ տեսարաններն առավելևս պետք են պետական շահի հանձնումը քողածածկելու համար>>։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ