25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Մեր քաղաքացիներին ասում են՝ կա՛մ Առուշի վրա գրեք, կա՛մ կդատվեք». Առուշ Առուշանյան

Դատարանը քննում է Սյունիքի մարզի Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանի  խափանման միջոցի ընտրության հարցը։

Հիշեցնենք՝ Լուսինե Ավետյանին ձերբակալել են ընտրություններին ընդառաջ սոցիալական աջակցություն բաժանելու և մարդկանց «Հայաստան» դաշինքի հանրահավաքին մասնակցելուն հարկադրելու կասկածանքով։

Լրագրողների հետ զրույցում Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն անդրադառնալով Լ. Ավետյանի դեմ հարուցված գործին, նշեց, որ այդ ամենը կեղծիք է, նման բան չէր կարող լինել։

«Այս ամենը բանսարկություն է, մեր հարյուրավոր քաղաքացիների այս ընթացքում տանում են ոստիկանություն, մարդկանց համոզում են, որ մի բան գրեն, սարքեն, այս ֆորմատի մեջ է  լինում իրենց քայլերը։ Մարդկանց ուշ ժամի մի քանի անգամ տարել են ոստիկանություն, ստիպել, ճնշել, որ եթե ինչ-որ բաներ չգրեն, նրանց կդատեն, կձերբակալեն, բայց որևէ քայլ չկա։  Մենք սկզբունքորեն մեզ երբեք թույլ չենք տա, որ մեր քաղաքացիներին կանչենք, կաշառք տանք ու ասենք՝ մեզ համար քվեարկեք, սա մեր թիմի դեպքում մեր սկզբունքներին դեմ է։ Մեր քաղաքացիներին ասում են՝ կա՛մ Առուշի վրա գրեք, կա՛մ կդատվեք, և կան մարդիկ, որոնք վախի մթնոլորտում գուցե որոշակի քայլերի գնան»,- նշեց Առուշ Առուշանյանը։

Ըստ Գորիսի համայնքապետի, բնակիչներին հատկացվող դրամական աջակցություն եղել է  և՛ մինչև ընտրությունները, և՛ իր քաղաքապետ եղած ժամանակ, և՛ դրանից առաջ, բյուջեով այնպես է ամրագրված եղել, որ բյուջեի 5 տոկոսի չափով գումար  հատկացվում է  սոցիալապես անապահով ընտանիքներին։

«Յուրաքանչյուր ամիս դա մեր բոլոր գյուղերում և քաղաքում մարդկանց ընդունելություն ենք անում, լսում նրանց խնդիրները և փորձում դրանց լուծում տալ»,- շեշտեց Առուշ Առուշանյանը։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ