05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ո՞ւր մնաց թափանցիկության խոստումը․ «Հրապարակ»

«Պողպատյա մանդատը ստանալուն պես Նիկոլ Փաշինյանն արագ քայլերով շարժվում է դեպի բռնապետություն։ Կառավարությունը քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով նախատեսում է սահմանափակել e-gov.am կայքում հրապարակվող տեղեկատվությունը։

Կառավարությունն ԱԱԾ-ի հետ համատեղ քննարկման արդյունքում եկել է եզրահանգման, որ e-gov.am կայքից պետք է հեռացնել մեկ անձից իրականացված գնումների մասին տեղեկատվությունը, քանի որ, իրենց կարծիքով, «մեկ անձից իրականացված գնումների հաշվետվություններում ռիսկային տվյալներ են համարվում գնման առարկան, կատարման հիմքը, գնման պահանջի ծագման հիմքը եւ պայմանագրի պատճենը»։

Նշենք, որ սովորաբար մեկ անձից կատարվող գնումները կոռուպցիոն ամենաբարձր ռիսկն են պարունակում։ Մեկ այլ սահմանափակում՝ պետական աշխատակիցների օտարերկրյա գործուղումների մասին տեղեկատվությունն այլեւս չի տեղադրվի կայքում։ govtravel.am կայքում տեղադրվում է պետական աշխատողների թռիչքների վերաբերյալ հաշվետվություն, ինչը, պարզվում է, կառավարության համար ռիսկեր է առաջացնում «ՀՀ պետական շահերի սպասարկման տեսանկյունից»:

«Առաջարկվում է հաշվետվության կառուցվածքից հանել գործուղման նպատակը, քննարկված թեմաները, հանդիպումները, ելույթները, հանդիպման ժամանակ ընդունված որոշումները եւ առաջարկությունները»: Այդ տեղեկությունները կհատկացվեն լրագրողներին, եթե լրացուցիչ հարցում անեն՝ տրամադրման անհրաժեշտությունն ու նպատակները հիմնավորելով: Երբ ժամանակին Սերժ Սարգսյանը որոշեց կառավարության նիստերի որոշ հատված փակ անցկացնել, Նիկոլ Փաշինյանն այնպիսի աղմուկ բարձրացրեց, որ ձայնը հասել էր մինչեւ Եվրոպա»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ