24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը որոշել է չներել իր դեմ դուրս եկած ԱԳՆ-ին. «Հրապարակ»

«Գրել էինք, որ ԱԳՆ-ից մոտ 10 դիվանագետ՝ ընտանիքներով, պատրաստվում են մեկնել իրենց նշանակման երկրներ՝ ռոտացիոն կարգով մեր ներկայացուցչություններում աշխատելու, սակայն կառավարությունից որոշել են, որ Արա Այվազյանի նշանակած կադրերը չպետք է մեկնեն։ «Սթրվեք տեղներդ»՝ հրահանգել են նրանց։ Այժմ կառավարության գրաքննիչները նստած՝ մանրակրկիտ ուսումնասիրում են դիվանագետների ՖԲ էջերը: Ու, Աստված մի արասցե, եթե հայտնաբերեն ՔՊ-ի կամ նրա առաջնորդի դեմ մի քոմենթ կամ լայք, նրանք կզրկվեն ոչ միայն արտասահմանում աշխատելու իրավունքից՝ ապրուստի միջոցից, այլեւ առաջխաղացման հեռանկարից։

Ինքնուրույն մտածող, պրոֆեսիոնալ դիվանագետներին փչացնելու գործընթացը շարունակվում է։ ԱԳՆ-ում լարված վիճակ է, ասում են՝ համբերենք, տեսնենք՝ ով է նախարար գալիս։ Փաշինյանը որոշել է չներել իր դեմ դուրս եկած ԱԳՆ-ին՝ բոլորը պատժվելու են, այդ թվում՝ Վահագն Մելիքյանը, որի դեմ վաղուց է տրամադրված»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ