08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հեյդարի թոռնիկները թող իմանան, որ արծիվները լեռներում են ծնվում /վիդեո, ֆոտո/

Երեւանի Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում է տեղի ունենում Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ուսումնավարժական ուղղաթիռի անձնակազմի անդամների հոգեհանգստի արարողությունը: Ավիացիոն զորամասի մայոր Գոռ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ճանաչել է երեք տղաներին էլ: 

՞Բոլորին էլ ճանաչել եմ, դժվար է ինչ-որ բան ասել, բայց դժվարությունները հաղթահարելու համար են: Սերգեյը հրաշալի մարդ էր, Ազատն ու Սարգիսը եւս, երկուսն էլ երիտասարդ, կարգապահ տղաներ էին: Դժվար թե նման գործողությունը նրանց նման կարգապահների չվստահեին”,-ասաց նա։ 

 Գոռ Ղազարյանի խոսքով,  Ադրբեջանը Սաֆարովի նման ստահակներին, մարդասպաններին հերոսացողների ազգ է:  

“Թող Հեյդարի թոռներն էլ իմանան, որ արծիվները լեռներում են ծնվում: Մենք այդ պատասխանը տալու ենք եւ շատ ուժգին ենք տալու: Սա այն հակամարտությունն է, որը պսակվելու է միայն մեր հաղթանակով”,-ասաց նա:

 “Սերգեյը հոյակապ անձնավորություն էր` բարձր ինտելեկտով օժտված: Լեյտենանտ Սարգիս Ղազարյանը նույնպես շատ խելացի, իր գործին նվիրված մարդ էր, ավարտել է ավիացիոն ինստիտուտը կարմիր դիպլոմով, իսկ Ազատի երազանքն էր մասնակցել զորավարժությունների”,-ասաց Ավիացիոն զորամասի շտաբի պետի տեղակալ, մայոր Վաչագան Ստեփանյանը, նա։ 

Նոյեմբերի 25-ին, ժամը 13.00-ին, զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն “Եռաբլուր” զինվորական պանթեոն:  Նոյեմբերի 25-ին, ժամը 14.00-ին` սգո միտինգ”Եռաբլուր” զինվորական պանթեոնում եւ հուղարկավորություն զինվորական արարողակարգով:

Մանրամասները տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ