12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Սկսվել է հերոս օդաչուների հոգեհանգստի արարողությունը /վիդեո/

Երեւանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցին մարդաշատ է: Այստեղ կատարվում է նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված հայկական ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստյան արարողությունը։

Այստեղ են  Սերգեյ Սահակյանի, Սարգիս Նազարյանի եւ Ազատ Սահակյանի հարազատները, ընկերները, քաղաքական եւ հասարակական գործիչներ, պետական պաշտոնյաներ:

Ազատ Սահակյանի մարմինը եւ մյուս երկու օդաչուների  մասունքները փակ դագաղում են։

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ “Մի-24” ուղղաթիռը: Միայն 10 օր անց՝  նոյեմբերի 22-ին, ԼՂՀ զինված ուժերը հատուկ գործողություն իրականացրին, որի արդյունքում դուրս բերեցին եւ ընտանիքներին հանձնեցին Ազատ Սահակյանի դին, Սերգեյ Սահակյանի եւ Սարգիս Նազարյանի մասունքները։

Մանրամասները քիչ անց:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ