29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի տարածքում առկա բոլոր մզկիթները պետք է վերանորոգել

 Վերջերս քանդել են Երևանում գտնվող 19-րդ դարի սկզբին կառուցված Աբաս-Միրզա մզկիթի վերջին կտորը` մույթը: ՛՛ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն՛՛-ը խուսափում է որակումներ տալ այս արարքին:

Մի քանի դիտարկումներ, սական, չափազանց կարևոր են: Ի թիվս բազում այլ իսլամական կառույցների` Աբաս-Միրզայի մզկիթը, ներառված էր ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների ցանկում և գտնվում էր նրա ուղղիղ հոգածության ներքո: Բացի դա` աշխարհագրորեն այն տեղակայված էր ուղիղ քաղաքապետարանի դիմաց` մի գողտրիկ անկյունում (Խորհրդարանի փող. 40Ակնհայտ է, որ նշված գործոնները որևէ կերպ չեն խոչընդոտել Փակ շուկայից կամ Աֆրիկյանների շենքից նկատելիորեն ավելի հին մշակութային կառույցըշի վերջին կտորը քանդելու գործին: Տեղի ունեցածի մասին ՀՀ Մշակույթի նախարարությունում տեղեկացել են ՛՛ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն՛՛-ի ղեկավարի զանգ-հարցման շնորհիվ: Մշակութային ժառանգության վարչությունից նրան հայտնել են, որ անմիջապես համապատասխան նյութեր կպատրաստեն և կդիմեն դատախազություն: Սակայն ինչպես ասում են. ՛՛Եղածը եղած է՛՛ և ինչ-որ իմաստով կենտրոնի այս արձագանքն անգամ ուշացած է:

Հաշվի առնելով տեղի ունեցածը` ՛՛ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն՛՛-ը կոչ է անում պատկան մարմիններին և այլ մտահոգ ուժերին լուրջ հոգածության տակ առնել և վերանորոգել ՀՀ ողջ տարածքում` ներառյալ Արցախում, առկա բոլոր իսլամական հոգևոր-մշակութային կառույցները: Հավատացած ենք, որ դրա համար և անհրաժեշտ միջոցներ կգտնվեն և գիտակից պետական այրեր ու գործարարներ: Ավելորդ ենք համարում նշել նման նախաձեռնության քաղաքական, մշակութային, հոգևոր և տուրիստական կաևորության մասին:

Այս առիթով տեղին է հիշել, որ ոչ վաղ անցյալում Շարժայի մուսուլման շեյխ-կառավարիչ՝ Սուլթանբին Մոհամմադ Ալ Քասիմին իր բարի կամեցողությամբ և սեփական միջոցների հաշվին Հայաստանում ֆինանսավորեց Հաղարծին վանական համալիրի հիմնանորոգումը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ