09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Իշխանությունը «գլուխը պատին կտա»՝ ընտրության օրը «դեբոշներ» կսարքի. Շարմազանով

Իշխանությունը «գլուխը պատին կտա»՝ ընտրության օրը «դեբոշներ» կսարքի, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Երևանն ու Հայաստանը «պոլիգոն» չեն, որ քաղաքացիական բախումներ գնան: Յուրաքանչյուրս պետք է պաշտպանենք մեր ընտրությունը, յուրաքանչյուր հայ մարդ չպետք է թույլ տա, որ Հայաստանը վերածվի «պոլիգոնի» », – նշեց Շարմազանովը:

Ըստ նրա՝ Հայաստանի ներքին անկայունությունը ձեռնտու է 3 հոգու՝ Էրդողանին, Ալիևին ու Փաշինյանին:

«Մուրճով խոսող ես, 1000 հոգով Սյունիք գնացող ես, գնա Սև լիճը, Սոթքն ազատագրի, Շուռնուխից դրանց քշի: Երեք տարվա մեջ և 44-օրյա պատերազմի ընթացքում Ալիևին չի հանդգնել թթու խոսք ասի: Հունիսի 20-ին կապիտուլյանտին պետք է գցել պատմության աղբանոցը», – ասաց նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ