17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ինձ էլ ինչ կտաս, կտաս, բայց 2000 դրամից պակաս չտաս …

Լրագրող Արշալույս Մղդեսյանը ֆոյսբուքյան հանրագրում դիտարկել է անվճառ ծննդօգնության համակարգը, նշելով. “Ու Հայսատանում ծննդաբերությունը անվճա՞ր է։ Ծննդաբերող բժշկին՝ $100, որից հետո սկսվում է բուժքույրերի ուզվոր դեմքով շնորհավորանքները հայտնի անեկդոտի մոտիվներով. “Ինձ էլ ինչ կտաս, կտաս, բայց 2000 դրամից պակաս չտաս”։

Հետո հասնում ենք հիվանդասենյակ, գալիս են “օրվա” բժիշները ու բուժքույրերը էլի շնորհավորանքներով ու ուզվոր դեմքերով։ Դե նույն անեկդոտի մոտիվներով։ Այստեղ եւս մի 10-15 հազար դերամ գրվեց սառույցին։ Գալիս է վերջին “ակորդը”՝ հիվանդանոցից դուրս գրվելու պահը։ Սա շատ կարեւոր հանգամանք է։ Գալիս են մի քանի բուժքույր, շնորահորում ու էլի նույն դեմքով՝ “մենք ամեն ինչ կանենք, երեխուն կպատրաստենք, իրերը կիջացնենք…”։

Սուս ու փուս “փախչել” չես կարող։ Սովորաբար բուժքույրերից մեկը միշտ այդ կողմերում է, որպեսզի դուրս գրման պահը բաց չթողնի՝ էլի փող է… Իմ հաշվարկներով ընտանիքի վրա միջինը անվճար ծննդաբերություն մեր երկրում կարժենա մոտ $200… Կեցցե՜ անվճար ծննդաբերությունը եւ ծննդօգնությունը Հայաստանում…”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ