«Թավշա հեղափոխությունը» Արցախի 75%-ի հանձնումն է, հազարավոր զոհերի, անհետ կորածների և գերեվարվածների արձանագրումը. Սերժ Սարգսյան
Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հայտարարում է, որ «թավշյա հեղափոխությունն» ավարտվել է և սկսում են «պողպատյա հեղափոխություն», Վայոց ձորում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ես չգիտեմ, թե խոսքն ինչի մասին է, բայց մենք բոլորս գիտենք, թե ինչ հետևանքների է հանգեցրել «թավշյա հեղափոխությունը»։
«Թավշա հեղափոխությունը», պարզվեց, որ մեր հասարակության սևերի և սպիտակների բաժանումն էր, ստի ու կեղծիքի տարածումը, անվտանգության համակարգի փլուզումը, Արցախի 75%-ի հանձնումը, հազարավոր զոհերի, անհետ կորածների և գերեվարվածների արձանագրումը և ՀՀ տարածքի մի հատվածի օկուպացիան», – նշել է նա։
Սերժ Սարգսյանն ընդգծել է՝ եթե նպատակն այս գործընթացի ուժգնացումն է, ապա նրանք իրենց ամուր վահանին են հանդիպելու։
«Մենք դա թույլ չենք տա», – ասել է ՀՀ երրորդ նախագահը։