08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Միայն էպիկուրյաններն են ասում, թե Աստված չկա. մեծերը՝ Աստծո մասին

“Եկեք մեր փիփսոփայական զրույցները հագեցնենք Աստվածային իմաստու֊յթամբ, որովհետև դեպի այն մեզ բերեցին մեծ սերը, ողջախոհ ինքնամոոացումը և իմաստուն տենչանքը: Առաջիկա գործը չհամարելով ծանր և ընկալելով այն որպես աստվածային պարգևների մի մասնիկ’ մենք կարծում ենք, որ նրա հետ համեմատած որևէ այչ աշխատանք նվաստ ու երկրորդային է: Բայց ինձ թվում է’ ավելի լավ է միաժամանակ ընդհատենք մեր այս դատողությունները և ձեռնամուխ լինենք սանմանումների արվեստին, որի համաձայն’ յուրաքանչյուր գոյի համար պետք է քննել հետևյալ չորս հիմնական հարցերը, գոյություն ունի՞ արդյոք, ի՞նչ է, ինչպիսի՞ ինչ է, և ինչի՞ համար է»:

՛՛Եթե կա Աստված, կա և իմաստասիրություն: Բայց Աստված իրոք գոյություն ունի: Միայն էպիկուրյաններն են ասում, թե Աստված չկա: Արդ, եթե կա Աստված, 1 նախախնամություն, քանի որ Աստված ոչ միայն ստեղծում է, այլև խնամք է տանում ստեղծվածների նկատմամբ: Ուրեմն, եթե կա նախախնամություն, կա և իմաստասիրություն, որովհետև Նա նախախնամում է ոչ թե անմտորեն, այլ իմաստուն կերպով: Եվ եթե կա իամստություն, կա և իմաստության բաղձանք: Եվ եթե կա իմաստության բաղձանք, կա և սեր դեպի իմաստությունը: Եվ եթե կա սեր դեպի իմաստությունը, կա և իմաստասիրություն, որովհետև իմաստության հանդեպ սերը ոչ այլ ինչ է, եթե ոչ իմաստասիրություն՛՛: 

ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ

 

Henaran.am-ը իր  ընթերցողին է ներկայացնում հանրահայտ մարդկանց տեսակետը, մեկնաբանությունը Աստծո եւ նրա՝ մարդկությանն ուղղված կյանքի խոսքի՝ ՛՛Աստվածաշնչի՛՛ վերաբերյալ` ”Մեծերը Աստծո մասին” գրքից, որտեղ ներկայացված են մարդկության պատմության մեջ իրենց գործունեությամբ անջնջելի հետք թողած անհատների մեկնաբանություններն ու կարծիքը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ