15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր երկրում 4-5 զույգից մեկն անպտուղ է. բժիշկ-գինեկոլոգ

Յուրաքանչյուր չորրորդ կամ հինգերորդ զույգ մեր երկրում  առաջնային կամ երկրորդային անպտղություն ունի:

Այսօր լրագրողների հետ զրույցում ‘Էրեբունի’  բժշկական կենտրոնի գինեկոլոգ Արման Սահակյանը, տեղեկացնելով այս մասին, կանանց անպտղության պատճառներից շեշտեց  ինֆեկցիաները, հորմոնալ, անատոմիական, մեխանիկական, իմունոլոգիական խնդիրները, իսկ տղամարդկանց  դեպքում՝ սերմի խնդիրները:

Բժիշկը կարծիքով`   հագուստը, սնունդը կամ էկոլոգիան աննշան նպաստող պայմաններ կարող են լինել  մարդու անպտղության վրա: Ըստ մասնագետի` կանանց կուսության երկար պահպանումը նույնպես  չի կարող նպաստել անպտղությանը:

Արման Սահակյանը ողջունելի է համարում, երբ զույգը նախօրոք է դիմում հետազոտության համար, եւ նման դեպքերը հաճախացել են: Նրա խոսքով`տարեկան հինգ-վեց զույգ դիմում է միայն իրեն, մինչդեռ նախկինում հազվադեպ էր պատահում, երբ միաժամանակ հետազոտվում էին տղամարդը եւ կինը: Նրա դիտարկմամբ` 90-ականներին  ծնված երեխաները հիմա են հղիանալու, եւ հղիությունը դժվար տանելու հետ խնդիրներ կունենան:

Բժշկի փաստմամբ`   վերջերս շատացել են տղամարդկանց հետ կապված ինֆեկցիոն բորբոքային խանգարումները, սթրեսների հետեւանքով առաջացող անպտղությունը:

Օրվա մյուս բանախոսի`  Սիրանուշ Անդրեասյանի կարծիքով եվս մեր հասարակության մեջ առկա կարծրատիպերը` թե   խնդիրներն ավելի շատ կանանց , քան տղամարդկանց մոտ են, լուծումն ավելի է բարդացնում: Հոգեբանը կարեւորեց երեխաների սեռական դաստիարակությունն առանց տաբուների.’ Մեր հասարակության մոտ ընդունված է տաբուներով երեխաներին մեծացնելը: Արդյունքում,  գաղտնի սեռական հարաբերությունները սովորաբար բերում են տարբեր խնդիրների՝  ինչպես հոգեբանական, այնպես էլ տեղեկատվական դաշտում’,- ասաց նա:

Սիրանուշ Անդրեասյանը անպտղության տեսանկյունից կարեւորեց հոգեբանական մի խնդիր եւս: Նրա խոսքով` հաճախ է լինում,  երբ կինը չի կարողանում հղիանալ, եւ դրանից զույգն սկսում է նյարդայնանալ ու անհանգստանալ , իսկ դա բերում է ավելի բարդ  խնդիրների, օրինակ՝ սեռական ցանկության բացակայությոան:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ