16 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Եթե հարուստներին նայեք, կտեսնեք

՛՛Երղ հղի կնոջ աշխատավարձի հետ կապված խտրականություն ենք դնում, արդեն խտրականության մասին ենք խոսում: Երբ ես ի վիճակի եմ իմ աշխատանքով մեկ միլիոնից ավել ստանալ, արդեն կանգնում եմ փաստի առաջ, ու պետությունն ասում է՝ գործատու դու մտածիր այդ մասին՛՛,-այսօր Ազգային ժողովում Ժամանակավոր անաշխատունակության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինի Բիշարանը: ՛՛Դուք այս խտրականությանը հոգով ու խղճով դեմ եք, ու խղճով էլ պատասխանեք՛՛,-Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին դիմեց Բիշարյանը:

՛՛Ես իրոք շատ գոհ եմ՛՛,- ասաց Հակոբյանն ու հիշեց ամառվա դեպքերի ժամանակ խմբակցությունների միասնական լինելը, շնորհակալություն հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին սահմանամերձ գյուղերին արտոնություններ տվող նախագծերի համար: ՛՛Էս էլ ձեզի ղուրբան՛՛,-նշեց նա:

Անդրադառնալով բուն հարցին՝ նա ասաց. ՛՛Բացարձակ խտրականություն չկա, մենք մեր մայրերի մեջ խտրականություն չենք դնում, հակառակը՝ այն վերացնում ենք, այն 24 մայրերը, ում համար մեկ միլիոնից ավել փոխհատուցում կտա գորրծատուն, կառավարության հետ պայմանավորված ենք, որ մեկ տարի կսպասենք, տեսնենք՝ ինչ է լինում ու կորոշենք: Կարծում եմ, որ հստակ կվճարեն գործատուները երկու միլիոն, երեք միլիոն՛՛:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց. ՛՛Երեխա ունենալը հարստության հետ կապ չունի, եթե հարուստներին նայեք, կտեսնեք, որ ինչքան քիչ երեխա ունեն՛՛:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ