06 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Վերջը որևէ կառույց պաշտոնապես կհաղորդի՞, թե ինչպե՞ս, ի՞նչ արդյունքով ավարտվեցին այսօրվա բանակցությունները. Տիգրան Աբրահամյան

Վերջը որևէ կառույց պաշտոնապես կհաղորդի՞, թե ինչպե՞ս, ի՞նչ արդյունքով ավարտվեցին այսօրվա բանակցությունները, ֆեյսբուքյան իր էջում հարցեր է բարձրացրել «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Որովհետև կարևոր մի քանի հարցադրումներ կան, որոնց պատասխանը հանրությունը պետք է իմանա։

Առաջինը, ինչի՞ շուրջ էին բանակցությունները, երկրորդ, ի՞նչ նախապայմաններ է առաջ քաշել Ադրբեջանը, երրորդ, ինչի՞ շուրջ է տեղի ունեցել կոմպրոմիսը, չորրորդ, եթե Ադրբեջանը հետ է քաշում զորքերը, ապա վերջնարդյունքով որտեղ է դիրքավորվելու։

Օրինակ՝ եթե 3.5 կմ առաջ է եկել, ապա որքա՞ն է հետ քաշվելու։

Հինգերորդ, ի՞նչ լուծում է տրվել Գեղարքունիքի հատվածի երկու տեղամասում՝ Վերին Շորժայի և Կութի։
Վեցերորդ, արդյո՞ք բանակցությունները միայն այս տեղամասերի վերաբերյալ էին, թե այն քննարկվում էր ավելի մեծ համատեքստում։

Շարունակելի…

Հ.Գ. Հարցադրումները շատ են, իսկ պաշտոնական տեղեկատվության բացակայության կամ դրա ոչ սպառիչ լինելու պարագայում, գործընթացի շուրջ մտահոգությունները ոչ միայն չեն սպառվելու, այլ նոր հարցեր են առաջ բերելու»,- գրել է նա։

 
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ