25 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2021
KFC

Կարմիր Շուկայի և Շոշի բնակիչներին անհանգստացնում է ադրբեջանական շարասյունների շարժը. sputnik Armenia

76B5A301-9F22-482B-8A02-EE503E564F78

Կարմիր Շուկա ու Շոշ գյուղերում (որոնց միջով ադրբեջանական մեքենաները Շուշի են գնում) ասում են, որ վերջին շրջանում շարասյունները սկսել են գրեթե ամեն օր անցնել:
Հիմա ադրբեջանցիներն անցնում են Արցախի՝ հայերի վերահսկողության տակ գտնվող տարածքով՝ Հադրութից Շուշի, ինչպես նաև Մատաղիսից Քարվաճառ հասնելու համար։

Այժմ համայնքի տարածքում տեղահանվածների համար նոր թաղամաս է կառուցվում. հողային աշխատանքներն արդեն սկսվել են։ Մինչև տարեվերջ ծրագրվում է 127 հավաքովի տուն կառուցել Թաղավարդի բնակիչների համար (գյուղի կեսը ադրբեջանական վերահսկողության տակ է):

Փաստացի սահմանը գյուղից մեկ կիլոմետր հեռավորության վրա է։ Երբեմն (հիմնականում երեկոյան) բնակիչները լսում են՝ ինչպես են օդ կրակում։ Բայց մարդկանց ավելի շատ հուզում է ադրբեջանական շարասյունների հայտնվելը։

«Մարդիկ դժվար են համակերպվում։ Սպասում են, որ 4 ամսից ադրբեջանցիները ճանապարհ կառուցեն և դադարեն այստեղ հայտնվել»,- Sputnik Արմենիայիհետ զրույցում ասաց Կարմիր Շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը։
Նա պատմեց, որ եղել են դեպքեր, երբ ադրբեջանցիներն իրենց կոռեկտ չեն պահել նույն ճանապարհով ընթացող հայկական մեքենաների նկատմամբ։ Բարեբախտաբար, լուրջ միջադեպեր չեն եղել։

Ամեն ինչի մասին տեղում հաղորդվում է խաղաղապահներին։ Սակայն շարասյունները չափազանց երկար են լինում, դժվար է ամբողջ գործընթացը վերահսկել։

Չնայած գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու Ադրբեջանի փորձերի մասին լուրերին՝ նման բան չի սպասվում։

Այժմ գյուղում մոտ 800 բնակիչ կա։ Պատերազմի հետևանքով համայնքը զրկվել է 260 հա վարելահողերից, արոտավայրերից և խաղողի այգիներից (մոտ 50%)։ Կարմիր Շուկայում ապրում է 7 տեղահանված ընտանիք, ևս 5-ը բնակություն են հաստատել Արցախի վերահսկողության տակ գտնվող ավելի վտանգավոր գյուղերից։

Արցախի Ասկերանի շրջանի Շոշ գյուղը նույնպես Կարմիր Շուկա – Շուշի ճանապարհով ադրբեջանական շարասյունների շարժման ճանապարհին է: Դեռ մարտին ադրբեջանցիները գյուղի մոտ՝ Սարուշեն-Կարմիր Շուկա ճանապարհի հատվածում, քարեր էին նետել հայկական համարանիշներով մեքենայի վրա։

Շոշ համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյանը  հետ զրույցում ասաց, որ սկզբում շարասյունները երեքշաբթի և հինգշաբթի օրերին էին անցնում, հետո նաև շաբաթ օրերին։ Բայց արդեն ավելի քան մեկ շաբաթ է` դրանք գրեթե ամեն օր են անցնում։

«Սովորաբար շարասյունն անցնում է Շոշի միջով դեպի Շուշի, որից հետո արդեն դատարկ մեքենաները հետ են վերադառնում։ Հիմնականում դրանք շինանյութ ու տեխնիկա են տանում, – նշեց Աբրահամյանը։

Ընդ որում, շարասյուններում մեքենաների քանակը խիստ տարբերվում է։ Երբեմն նրանց թիվը կարող է 60-ի հասնել։ Նման ակտիվ երթևեկությունն անհանգստացնում է տեղի բնակիչներին, քանի որ հենց այդ ճանապարհին են գտնվում գյուղի դպրոցն ու մանկապարտեզը։

«Ու որևէ համաձայնեցված և ամրագրված ժամ չկա, որ գոնե երեխաներին փողոց չթողնենք։ Հենց անցնելու ժամանակ ենք իմանում շարասյան մասին», – ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահների մեկական մեքենա է շարասյուններն ուղեկցում առջևից և հետևից։ Բայց մեքենաների միջև բացը (այդ թվում շատ բեռնատար կան) չափազանց մեծ է: Առաջին և վերջին մեքենայի անցնելու տարբերությունը կարող է մեկ ժամ տևել։

Սկզբում ադրբեջանցի զինծառայողները ինչ-որ վիրավորական ժեստեր էին ցույց տալիս։ Հիմա հիմնականում քաղաքացիական վարորդներն են անցնում։ Նրանց մեծ մասն ավելի տարիքով մարդիկ են, իրենց զուսպ են պահում։

Պատերազմի ընթացքում գյուղում գնդակոծություններից շուրջ 120 տուն է տուժել։ Վերականգնման ուղղությամբ աշխատում է 3 բրիգադ, մոտ 90 տուն գրեթե ամբողջությամբ վերականգնվել են։ Իսկ ահա գյուղի գյուղատնտեսական հողերի 75 տոկոսը մնացել է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Անասունների զգալի մասն արդեն վաճառել են, մնացածին պետք է ուշադիր հետևել, որ հակառակորդի կողմը չանցնեն։ Մարդիկ աշխատում են իրենց տնային տնտեսություններում՝ մնացած հողի վրա։

Գյուղում այժմ ժամանակավորապես բնակվում է 5 բռնի տեղահանված ընտանիք (երկուսը Քաշաթաղի շրջանից, երկուսը՝ Հադրութի, մեկն էլ` Ասկերանի)։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ