08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ոստիկանությունում ոտը գցեց ոտին ու խորոված պահանջեց…/վիդեո/

 Նոյեմբերի 6-ին, վաղ առավոտյան ընդհարում էր  տեղի ունեցել ՀՀԿ տատիկի եւ ՛՛Արմենիա՛՛ ԲԿ-ի տնօրենի դեմ բողոքող՝ բուժքույր Նինել Իվանյանի միջեւ:

Ընդհարումից հետո երկուսն էլ տեղափոխվել էին ոստիկանության կենտրոնական բաժին:

ՀՀԿ-ական Սուսաննա տատիկը փայտով հարվածել և կոտրել էր Իվանյանի ակնոցը:Մեզ հետ զրույցում Իվանյանը նշեց, որ իր աչքը 20 օր առաջ են վիրահատել և այդ հարվածի արդյունքում ինքը լրջորեն տուժել է:

Հիշեցնենք, որ հարվածից հետո Իվանյանը հրել էր Սուսաննա տատիկին, որը ընկել էր գետնին:

Իվանյանը նշեց, որ բողոքելու է մինչև վերջ, սակայն դրան զուգահեռ նա պատմեց ոստիկանության բաժանմունքում տեղի ունեցած իրադարձությունների մանրամասները.՛՛ Մտավ թե չէ՝ ոտը գցեց ոտքին ու ասեց՝ առավոտից բերանովս բան չի անցել, հլա մի հատ ինձ խորոված բերեք՛՛,-պատմեց Իվանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ