08 Մայիսի, Saturday, 2021
KFC

«Sputnik V»-ի պատվաստումն ինչու՞ է սահմանափակված. Կարեն Ավագյան

118282163_4260122390728044_7394409628046335290_n
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Առողջապահության նախարարն ասուլիսի ընթացքում երևի մոռացել է, որ ինքը այն իշխանության մասնիկն է, որը մեր երկիրն արդեն երեք տարի պահում են տեղեկատվական տեռորի մեջ։ Տեղեկատվական հոսքերից օգուտներ քաղողներն էլ բացառապես իրենք են, ոչ թե առողջապահության ոլորտի մասնագետները։
Երեկ նախարարն ասում է, թե ինչ-որ շրջանակներ ստվեր են գցում բնակչության շրջանում պատվաստման գործընթացի վրա։
 
Ստացվում է, որ ըստ նախարարի բոլոր զարգացած երկրների առողջապահության ոլորտի մասնագետների կողմից վակցինաների արդյունավետության քննարկումները միայն գործընթացները ստվերելու մասին են։
Նախարարը լինելով մեր երկրի առողջապահական գերատեչության ղեկավարը, որտեղ հույս ունեմ, որ մեծամասնությունը դեռ բժիշկներ են, չեն կարողացել նախարարին բացատրել, որ ցանկացած գործընթած կապված հանրային առողջության հետ ուղեկցվում է քննարկումներով և տարաբնույթ կարծիքներով։
Նախարարը խոսում է պատվաստման գործընթացի արդյունավետությունից։ Մինչ այս պահը մոտ 570 պատվաստված քաղաքացի ունեցող պրոցեսը ինչպե՞ս կարելի է արդյունավետ համարել։
Արդյունավետության մասին խոսում են Իսրայելը, Սինգապուրը մի շարք այլ երկրներ, ովքեր հաղթահարել են բնակչության մեծամասնության շեմը։
Անգամ այն երկները, որտեղ բնակչության 10 տոկոսն է մաս կազմել այս գործընթացի չեն խոսում արդյունավետության մասին։ Իսկ մենք՝ երկփուլային ընթացակարգերը մի քանի հարյուր քաղաքացի անցած լինելով, խոսում ենք արդյունքից։
 
Իսկ «AstraZeneca»-ի հրամանն ինչի՞ փոխեցիք։ Ռիսկայնությունն այդպես կտրուկ փոխվե՞ց։ Կարծես թե աշխարհում ռիսկերը նույնն են մնացել։
Սկզբում միայն տարեցներն էին պատվաստվելու, հիմա կարող են 18-ից բարձր բոլորը։ Այդ պարագայում «Sputnik V»-ի պատվաստումն ինչու՞ է սահմանափակված։
 
Հ.Գ. Նախարարին ի հիշեցում։
Եթե ուզում եք նյութ տարածել, ապա դուք դրա ձևերին լավագույնս տիրապետում եք։ Դիմեք ձեր ֆեյքերին, որ գոնե տեղեկատվական դաշտում կարողանաք ապահովել պատվաստման գործընթացի «հաջողության» շղարշը։
Ի դեպ, հիվանդության կանխարգելման, Հիվանդների հայտնաբերման, բուժման միջոցառումները նույնպես տապալված են»։
KFC

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ