15 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Ռիտա Սարգսյանը օգնեց. ակնկալում են վարչապետից /վիդեո/

Մարինե Ավետյանը բազմազավակ մայր է, ում 4 երեխաներից 2-ը առողջական խնդիրներ ունեն: Ավետյանը Կառավարությանն է դիմում խնդրանքով.՛՛Աղջիկս՝ Էվելինան տառապում է կոնքազդրային բնածին հոդախախտով, երեխան պետքա վիրահատվի և ես դիմել եմ վարչապետին, որը ասեց՝ կօգնենք այդ հարցով՛՛,-մեզ հետ զրույցում նշեց Ավետյանը:

Ավետյանի փոխանցմամբ վարչապետը փաստաթղթերը ուղարկել է առողջապահության նախարարություն, սակայն հետագայում մերժել են վիրահատել երեխային, ասելով, որ դա վճարովի է:

Ավետյանի 8 ամյա տղան նույնպես վատառողջ է: Ընտանիքը ապրում է վարձով և շատ հաճախ հացի գումար անգամ դժվարությամբ են վաստակում:

Ավետյանը նշեց, որ երեխայի ոտքերի սարքը ձեռք բերելիս իրենց օգնել է առաջին տիկին՝ Ռիտա Սարգսյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ