07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քաղաքապետը կարևորել է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի գլխավորած լիտվացի գործարարների պատվիրակության անդամների հետ: Հյուրերին ներկայացնելով Երևանի քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է նաև մասնավոր  հատվածի  հետ համատեղ ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ այս մասով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը. ՛՛Գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում, և մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի ու նախագծերի իրականացումը։ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է քննարկելու համագործակցության կոնկրետ ծրագրեր և ըստ ամենայնի օժանդակելու դրանց կյանքի կոչմանը՛՛,- նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը բարձր է գնահատել քաղաքային տնտեսության կառավարման հարցում Տարոն Մարգարյանի մոտեցումները և վստահեցրել է, որ լիտվական կողմը ևս պատրաստակամ է մասնակցություն ունենալու Երևանի ներդրումային ծրագրերի իրականացմանը. ՛՛Արդյունավետ համագործակցության առումով իսկապես Երևանում ապահովված է ներդրումային բարենպաստ միջավայր, ինչը, վստահ եմ, հիանալի հնարավորություն է համատեղ ծրագրերի կյանքի կոչման համար: Կարող եմ վստահեցնել, պարոն քաղաքապետ, որ կա այդ պատրաստակամությունը և որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը Երևանի և Վիլնյուսի միջև արդյունավետ փոխգործակցություն հաստատելու ուղղությամբ, այդ թվում նաև լիտվացի գործարարների հետ փոխշահավետ համագործակցության ծրագրեր կյանքի կոչելու ուղղությամբ՛՛,- ընդգծել է Էրիկաս Պետրիկասը:

Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև Երևանի քաղաքապետարանի ներդրումային ծրագրերի մի շարք փաթեթների, ինչպես նաև համագործակցությունն առավել առարկայական դարձնելու վերաբերյալ:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ