17 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Բեկչյանի գերիները……..պահանջում են/վիդեո/

՛՛Կոնտինենտտեքստիլ՛՛  ՓԲԸ Հայաստանի Ոստիկանության կարի արտադրամասի աշխատակիցները այսօր բողոքի ցուցցով  եկել էին ՀՀ  Կառավարություն, պահանջելու իրենց մեկ տարվա աշխատավարձը։

՛՛Ուղիղ մեկ տարվա աշխատավարձ չենք ստացել, 150 աշխատակից ենք, իսկ գործարանի ընդհանուր պարտքը կազմում է 30 միլիոն դրամ՛՛,-ասաց աշխատակիցներից մեկը ։ Փետրվարի մեկից գործարանը լուծարվել է, իսկ մինչ այդ աշխատակիցները պարտաճանաչ իրենց աշխատանքն են իրականացրել։

՛՛Բեկչյանի գերին էինք դարձել, մեզ համոզում էր աշխատացնում էր ու ոչ մի գումար չէր տալիս։ Ասում էր աշխատենք վերջացնենք , կարեք պրծեք գումարը կտամ, հո չեմ փախնի։ Իսկ մի օրում մեզ կանգնեցրեց լուրջ փաստի առաջ, մեզ տեղեկացրեցին, որ գործարանը այլևս չի աշխատելու և այն լուծարվել է, իսկ Բեկչյանն էլ Հայաստանում չի, մեր փողերով իր կյանքն է վայելում՛՛։

։ Բոլոր պատկան մարմիններին դիմել են և միևնույն պատասխանը ստացել, որ պետք է սպասել․ ՛՛Բոլոր օղակներին դիմել ենք, դե ասում են հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ սպասեք,տեսնենք ինչ կլինի՛՛։

Վարչապետին ևս նամակ են հանձնել, նամակների բաժնի աշխատակիցը ասեց, որ իրենք տեղյակ են խնդրին և այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում։

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ