05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ի՞նչ ենք անում մենք, որպեսզի մարդիկ գիտակցեն, որ կապիտուլյանտը կործանում է բոլորին. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Վերջին հինգ ամիսներին, կապիտուլյանտն իր ուսապարկերին բացատրում էր, որ «մի՛ վախեցեք, հայ ժողովրդի որոշ մասի մոտ դավաճանությունն ու վտանգը չգիտակցելն ընդունված կատեգորիաներ են, հետևաբար խաբելը՝ շատ հեշտ է»։ Այսօր ուսապարկերը համաձայնեցին ու ծափահարեցին իրենց առաջնորդին։ Ուրիշ բան չկա։ Սա է մեր իրականությունը։
 
Մենք բոլորս՝ քաղաքական գործիչը, զինվորականը, ոստիկանը, հանրային ծառայողը, գործարարը, ուսուցիչը, բժիշկը, արվեստագետը, դիվանագետը, գիտնականը, շինարարը, ուսանողը, հողագործը, տաքսիստն ու մատուցողը, եթե Հայրենիքը հանձնողների դեմ հաստատակամ ու պատվախնդիր լինեինք, կապիտուլյանտներն այսօր խորհրդարանում չէին ծափահարի միմյանց։
 
Սա նաև հետևանքն է այն բանի, որ քաղաքական դաշտը, Հայրենիքի արյունաքամ վերքերը թողած, կասկածը չպարզաբանած դավաճանության պայմաններում՝ արտահերթ ընտրության հարց է քննարկում։
Մտածեք խնդրում եմ այս մասին, մինչև քննադատելը։ Ամենահեշտ բանն այսօր հասարակությանը քննադատելն է։ Ի՞նչ ենք անում մենք, որպեսզի մարդիկ գիտակցեն, որ կապիտուլյանտը կործանում է բոլորին։ Այն ինչ անում ենք, արդյոք բավարա՞ր է։ Իսկ կապիտուլյանտը շարունակում է ջանասիրաբար կեղծել, ստել, մեղավորներ փնտրել, գցել իր վրայից պատասխանատվությունն ու արդյունքում՝ հաջորդ աղետը բերել հայ ժողովրդի գլխին»։
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ