23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երկիրը ձեր անզուսպ ստախոսությամբ ավերեցիք, հիմա լռեք ու վեր ընկեք տեղերդ ու անառակի արտասուքը էլ չի օգնում․ նախկին իմքայլական

ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրառում է արել, որում անդրադարձել է գերիների վերադարձի հետաձգման հարցին։ Գրառման մեջ ասվում է․

«Չէ, գիտեք ինչո՞ւ այս ամենը եղավ , որովհետև շարունակում ենք ստով ապրել և ինչպես ասում են «քաղցր սուտը, գերադավեց դառը ճշմարտությունից»:

Առավոտյան գերիների ծնողները ինձ էլ էին զանգահարել լուրն իմանալուն պես, պարզեցի հնարավոր բոլոր աղբյուրներով և տեղեկացրեցի, որ ցավոք չկա նման բան և այն մարդիկ ում անունները շրջանառվում է գերիներ բերելու հարցում, իրենք են հերքում այդ լուրը …

Բայց ինչպես և սպասում էի, կասկածը պետք է տաներ այլ ուղղությամբ …

Դե իշխանական կառկառունները ասել են , ինչպե՞ս կարող է անկախ պատգամավորը ճիշտ լինի …

Հետո էլ դե մի կուշտ կլացենք, կներվենք , ամեն ինչ կանցնի կգնա …

Չէ, չի անցնում, գոնե գիտակցում եք, որ կուտակվում է ու հետո դառնում է մեծ խնդիր: Քաղաքական դիվիդենտներ շահելու համար չի կարելի ստել … այ էդ ստով էլ աշխատում եք ու ապացուցում , որ պաշտոնյաները պետք է լինեն ստախոս, որպեսզի լինեն «լավը», «ընդունվածը»…

Չէ, չեմ ուզում ընդունված լինել, այլ արդար լինել եմ ուզում ու ձգտում եմ այդպես ապրել …

Այսօրվանից կսկսի մամուլում պտտվել , որ անկախ պատգամավորներն էին մեղավոր, որ ընդդիմությունն էր մեղավոր , որ 23, 30, 50 գերիներին չբերեցին, կարող է էս անգամ չափերն անցնեն ասեն նաև,որ ծնողներն են մեղավոր …

Հա մեղավոր ենք, ես ամենաշատը, որ թույլ եմ տալիս դեռ լկտի կերպով մարդկանց մոլորեցնեք …

Կզարմանաք չէ՞ այս գրառումիցս, իհարկե՛, քանի որ երբեք գերիների հարցով չեմ խոսում ՝ գիտակցելով զսպվածության կարևորությունը …

Հիմա էլ գրեցի, որ ասեմ երկիրը ձեր անզուսպ ստախոսությամբ ավերեցիք, հիմա լռեք ու վեր ընկեք տեղերդ ու անառակի արտասուքը էլ չի օգնում …
Կընտրվեք, չմտածե՛ք … դուք ամենակարևորն անել գիտեք, ստել և պատասխանատվություն կրելու փոխարեն՝ մեղադրել …

Մեկդ երես ունեցեք ու գնացե՛ք ՊՆ մոտ ծնողների հետ հանդիպման, թո՛ղ խփեն, թո՛ղ ծեծեն, թո՛ղ հայհոյեն, բայց հասկանան, որ հետաքրքրված եք, որ վշտակցում եք, որ ցավն ընկալում եք…

Ումի՞ց, ի՞նչ եմ ակնկալում …»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ