19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1029 դեպք։ Մահացել է 26 մարդ

Հայաստանում ապրիլի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1029 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 201 158-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 3697 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Ապրիլի 9-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 944 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 26 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4641-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 1117 է, ընդհանուր առողջացածներինը՝ 180 160, փաստացի բուժվողներինը՝ 16 357 (մեկ օրում նվազել է 114-ով): Մեկ օրում արվել է 4589 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է894461 թեստ:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ