Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 750, մահվան՝ 29 նոր դեպք
Հայաստանում մարտի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 750 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 191 491-ի1111։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 3497 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 8 դեպք: Մարտի 30-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 890 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 29 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4387-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 509 է, ընդհանուր առողջացածներինը՝ 172 605, փաստացի բուժվողներինը՝14 499 (մեկ օրում ավելացել է 212 -ով): Մեկ օրում արվել է 4728 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 847 475 թեստ: