21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Մինսկի գործընթացը ստեղծում է կեղծ խնդիր.Վարդան Խաչատրյան

՛՛Մինսկի գործընթացը հենվում է կոնֆլիկտի պատմության, նրա բնույթի և գործոնների աղավաղման վրա, խեղաթյուրում է, շրջանցում է իրական խնդիրը և ստեղծում է կեղծ խնդիր՛՛,-այսօր Ադրբեջանական ԽՍՀՄ-ից փախստականների համագումարի նախահգահության կողմից հրավիրված կլոր սեղան-քննարկմանը՝  կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական  գործիչ Վարդան Խաչատրյանը:

Նրա դիտարկմամբ  իրականում ունենք խնդիրներ, որոնք այդպես էլ չեն բարձրացվում և դրանցից ամենակարևորը կոմպակտ հայերով բնակեցված տարածքների խնդիրն է, որը պարբերաբար բարձրացվում է ադրբեջանցիների կողմից, թե իրենք Ղարաբաղում պետք է ունենան Շուշիում վերաբնակեցված ադրբեջանական զանգված, հարակից գյուղերում պետք է ունենան բնակչություն, իսկ մեզանում այդպիսի բան ուղղակի գոյություն չունի.՛՛ Մենք չենք ներկայացնում, որ Շահումյանը որպես այդպիսին պատմական, միայն հայերով բնակեցված տարածք էր, որ այդպիսի տարածքները Ադրբեջանում բազմաթիվ են, որ Բաքվի հայությունը մշակութային ինքնության ներկայացուցչություն է, որը չի կարող անտեսվել: Այս ամենից ելնելով, պետք է ասենք, որ մենք չենք կարող շարունակականություն տալ այդ պարտվողական գործընթացին և չբարձրացնել այն խնդիրները, որոնց անտեսումը հանգեցրել է հարյուր հազարավոր հայերի ճակատագրի՝ խոփով անցնելուն՛՛:

Խաչատրյանը նկատեց, որ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ որևէ հանրային մոտեցում չկա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ