04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Եռաբլուրի տղերքի արյունը ձեզ երբեք հանգիստ չի թողնելու. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Այսօրվա իշխանիկներին
 
Ուզում եք թուրքի հետ մերձենալ, ախպերանալ, վերանայել ձեր վերաբերմունքը, կարող եք…Հավաքեք ձեր փասա-փուսեն, գնացեք թուրքիա, ընդունեք իրենց կրոնը, թուրքացեք եւ ապրեք թուրքերի հետ․․․
 
Մեր երկրի հետ դուք գործ չունեք, իրավունք չունեք որոշել, թե մեր պետությունը ում հետ ի՞նչ հարաբերություն պետք է ունենա․․Դուք ազատ եք, գնացեք, ընդունեք թուրքի կրոնը եւ երկրպագեք եւ ղզղնեք թուրքի հետ, որքան կուզեք…
Զտարյուն հայերը, դեռ վրեժ ունեն թուրքից՝ Ցեղասպանության վրեժը,Արցախի կորստի, հազարավոր զոհերի, հաշմանդամ դարձած ջահելների, մեր կորուսյալ հայրենիքի փրկության, վերականգման եւ վերադարձի․․․․
 
Սրանց տեսեք, ուզում են թուրքի հետ ջերմանալ․․․Գնացեք, հեռացեք եւ ջերմացեք․․Հեռու մեր հայրենիքից եւ հայ ժողովրդից․․․
 
Հ․Գ․ Եռաբլուրի տղերքի արյունը ձեզ երբեք հանգիստ չի թողնելու, դուք ամեն օր խելագարվելու եք էդ երեխեքի ձայներից…Պատերազմից անցել է 5 ամիս, դեռ նոր մասունքներ են գտնվում, հարյուրավոր, իսկ դուք արդեն թուրքի հետ ուզո՞ւմ եք չայ խմե՞լ․․․Իսկ եթե ձեր երեխաները զոհված լինեի՞ն․․․Դարձյա՞լ կգալարվեիք թուրքի առաջ…»:
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ