Սյունիքի նկատմամբ թյուրքական ծրագրերը միայն գծային չեն, այլև կլաստեռային․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Մինչ Հայաստանը վիժվածքի համառ ջանքերով եւ վիժվածքապարկերի թրքաբարո մեյմունություններով մխրճվում է ընտրությունների ֆրիկ-շոու մեջ, մինչ մեզ հրամցվում են «բուհերը ծախենք», «երեխեքի գլուխների շոյենք», «ՍԴ որոշումը կարդանք» տիպի հիմարություններ, ադրբեջանա-թուրքական պլանները մեր հանդեպ խորանում են։
Նշված քարտեզը հերթականներից է, որտեղ Ադրբեջանի եւ Թուրքիայի փորձագետները Հայաստանն ու Արցախը կոմունիկացիոն «թիքաների» են բաժանում։
Ուշադրություն դարձրեք Նախիջեւան-Գորիս-Լաչին-Շուշի-Ստեփանակերտ-Աղդամ ավտոճանապարհի գործարկման ախորժակի վրա։
Ասեմ, իմանաք։ Ռազմավարական կարեւորության առումով սա Մեղրիի հատվածին քիչ է զիջում։
Ավելին, Սյունիքը վերեւից կտրելու եւ Նախիջեւանը Շուշիի ու Աղդամի հետ ուղղակի կապելու սպառնալիք է։
Այսինքն Սյունիքի նկատմամբ թյուրքական ծրագրերը միայն գծային չեն, այլեւ կլաստեռային։
Դե դուք էլ շարունակեք ընտրություններ խաղալ…»: