07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Սա, փաստացի, Նիկոլի հաշվետվության ինֆորմացիոն տարբերակն է լինելու Ալիեւի մոտ. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Համացանցը բուռն քննարկում է Հանրային Հեռուստաընկերության կողմից ադրբեջաներենով լուրերի բաժնի ստեղծումը։
 
Մինչեւ 2018-ը նման որոշումը ճիշտ կհամարեի, քանզի մինչեւ Հայաստանում իշխանազավթումը Հայաստանն Ադրբեջանի դեմ ինտենսիվ պատերազմի մեջ էր ոչ միայն ռազմադաշտում, դիվանագիտության մեջ, այլեւ տեղեկատվական դաշտում։
 
Բազմաթիվ հմուտ մասնագետների ներգրավմամբ այս տեղեկատվական պատերազմի մեջ էինք գրեթե բոլորս։
2018-ից հետո այլեւս հայտնի պատճառներով այս դավադիր ոհմակը ամբողջությամբ ոչնչացրեց, տապալեց հակաադրբեջանական քարոզչությունը եւ հակաքարոզչությունը։ Լուծարվեցին անգամ համապատասխան ստորաբաժանումները, աշխատանքից հեռացվեցին լավագույն մասնագետները, ուսապարկերի համար այս խնդիրը վերացավ նաեւ արտաքին ճակատում։
 
Ադրբեջանն նաեւ տեղեկատվական դաշտում 3 տարի անում է, ինչ ուզում է։
Եւ ահա հիմա, խայտառակ կապիտուլյացիայից հետո հանրայինով ադրբեջաներենով լուրերի բաժինը մեկ նպատակ ունի՝ պարտվողական ու կեղծ խաղաղասիրական, այն է՝ դավաճանական քարոզչական դիսկուրսի տրանսլյացիան Ադրբեջան։
 
Սա, փաստացի, Նիկոլի հաշվետվության ինֆորմացիոն տարբերակն է լինելու Ալիեւի մոտ»։
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ