23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադրբեջանցի գործարարը գնել է Հայաստանի ինտերնետ կապի 85% մատակարար համարվող վրացական ընկերությունը. ՀՀ-ն դեռ չի մեկնաբանել, Վրաստանի կոմունիկացիաների հանձնաժողովը նրան համարում է ապօրինի սեփականատեր. tert.am

Վրացական Caucasus Online ընկերության սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության` իր տրամադրության տակ մնացած 51% բաժնետոմսերը վաճառել է ադրբեջանական Nexol Holding ընկերությանը, ընկերության 100% արժեթղթերի սեփականատերն է դարձել ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովը: Այս մասին Tert.am-ը տեղեկացել էր businessformula.ge կայքից:
Caucasus Online ընկերությունը ապահովում է տարածաշրջանի ինտերնետի մինչև 80%-ը:

Վրաստանի կոմունիկացիաների հանձնաժողովից Tert.am-ը տեղեկանում է, որ գործարքը կայացած չեն համարում՝ նշելով, որ այն իրականացվել է միջազգային ու ներպետական մի շարք ակտերի խախտմամբ։ «Նասիբ Հասանովը գնել է « Caucasus Online » ընկերության մնացած 51% -ը` խախտելով մի քանի դատական գործընթացներ և այսօր 100% անօրինական սեփականատեր է»,- հայտնում են Վրաստանի կոմունիկացիաների հանձնաժողովից:

Ընկերության արժեթղթերի 49%-ը ադրբեջանական ընկերությանն էր անցել դեռևս 2019 թվականին: Այդ գործարքը նույնպես համաձայնեցված չի եղել Վրաստանի կոմունիկացիների հանձնաժողովի հետ, ինչի պատճառով Հանձնաժողովը մի քանի անգամ ընկերությանը խնդրել է վերադարձնել արժեթղթերը նախնական վիճակի: Սակայն, փոխարենը արժեթղթերի 51%-ն էլ է վաճառվել ադրբեջանցուն:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա դեռ ՀՀ-ում պաշտոնական արձագանք չկա, որ ընկերությունը տնօրինում է ադրբեջանցի գործարարը, ինչ ռիսկեր կան և ինչպես են դրանք կարգավորվելու:

Tert.am-ը Caucasus Online ընկերությունից պարզեց, որ 2010 թվականին վրացական ընկերությունը հնարավորություն է ստացել մուտք գործել ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջան՝ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև Իրան և Իրաք:

Caucasus Online ընկերությունը մի քանի տարվա ընթացքում կարողացել է առաջատար դիրքեր հաստատել տարածաշրջանում և ձեռք բերել մեծածախ ինտերնետային շուկայի զգալի մասը: Ընկերությունից Tert.am-ը տեղեկացավ, որ այն Վրաստանի ինտերնետի 65%-ի, Հայաստան մատակարարվող ինտերնետի 85%-ի, Ադրբեջանի ինտերնետի 50%-ի մատակարարն է:

Caucasus Online-ին է պատկանում «Վրաստանի երկաթուղային հեռահաղորդակցության» (GRT) 100%, որն ապահովում է լիարժեք մուտք դեպի «Caucasus Online GRT» ենթակառուցվածք, որը բաղկացած է 600 կմ օպտիկամանրաթելային մալուխից և սարքավորումները կապող մագիստրալից, որոնք էլ միացված են Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի գործընկեր ցանցերին, ինչպես նաև Փոթի (Վրաստան)-Վառնա (Բուլղարիա) ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ