12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ծեծում եք եւ գողանում

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԹԵ՜ ԾԵԾՈւՄ ԵՔ, ԹԵ՝ ԳՈՂԱՆՈւՄ

Արծվիկ Մինասյանի հետ զրույցի ընթացքում՝ նախկիններ և ներկաներ կեղծ և ձանձրալի դիսկուրսի շրջանակում, Պետրոս Ղազարյանը՝ իբրև մեղադրանք, ՀՀ քաղաքացու անունից ասում է․ «Հիմա ինձ իմ գյուղում չեն ծեծում, հիմա չեն գողանում»։

Պետրոսը երևի «մոռացել է», ախր մոռանալ էլ հնարավոր չէ՝ ընդամենը երկու օր առաջ, հանրային վայրում նախարար Արշակյանը Պետրոսի կոլեգաներից մեկին էր ծեծում։ Ե՞վ․․․և՝ ոչինչ, այսօր այդ բուկլետների նախարարը հպարտ քայլում էր ԱԺ-ում։

Պետրոսը հավանաբար «մոռացել է» Հայաստան հիմնադրամից մոտ 110 մլն դոլարի պետական մակարդակով գողությունը։ Բա հիմնադրամի կանոնադրական միջոցները բյուջե տանելը գողություն չէ, ի՞նչ է։

Պետրոսի սիրելիները նաև ստախոս են, կատաղի ու պաթոլոգիկ ստախոս։ Ընդամենը երեկ էր Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը Կիևի մայդանի նկարը Բաղրամյանի պողոտայի տակ մանիպուլացնում։ Ե՞վ․․․և՝ ոչինչ, բռնվեց, ներողություն ասեց ու վերջացավ։ Սա է սրանց բարոյականությունը․․․կենսագրություն չունեցողների բարոյականությունը․․․

Ի դեպ, նոյեմբերի իննին ԱԺ մուտք գործած և նախագահի աթոռին նստած երիտասարդին երկու օր հետո կամրջի տակ սպանված գտան։

Դուք որոշեք՝ ծեծե՞լ էին, թե՞ գողացել․․․

Պետրոսը նաև մոռացել է, որ Վայոց Ձորում մարզպետի թիմի կողմից ծեծված փոխգնդապետ Արա Մխիթարյանը դեռ կոմայի մեջ է․․․

Էս չե՞ք․․․»։

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ