08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ալիևը սարսափում է այն մտքից, որ Հայաստանում իշխանության կարող են գալ ազգային ուժերը. Շարմազանով

Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները հասել են պանթուրքիզմի նպատակին, քանի որ այսօր Հայաստանում իշխանության է եկել ապազգային ուժ,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ արձանագրելով, որ Փաշինյանի գունավոր հեղաշրջումը սորոսա-թուրքական և հակահայկական ուժերի գործարքի արդյունք է։

Նկատենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւս չի թաքցրել, որ որոշակի դերակատարում են ունեցել 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության գործում։

«Կա մեր դերակատարությունը՝ Հայաստանում գործող քաղաքական ասպարեզից Սերժ Սարգսյանի ռեժիմին վտարելու գործում»,- ասել է Ալիեւը՝ նշելով, թե Հայկական պետականությունն արդեն փլուզվել է։

«Ւնձ համար Ալիևի նման հայտարարությունը զարմանալի չէր: Դեռևս 2018 թվականին Ալիևը քննադատում էր Սերժ Սարգսյանին և գովաբանում Նիկոլ Փաշինյանին: Սերժ Սարգսյանը ծնկի էր բերել Իլհամ Ալիևին և նրա հորը ՝ Հեյդար Ալիևին: Սարգսյանը ազատագրել է Շուշին և 7 շրջանները: Նիկոլ Փաշինյանը իրականացրել է Ադրբեջանի վաղեմի երազանքները ՝ իրենց հանձնելով 7 շրջանները, Շուշին և Հադրութը», – նշել է Շարմազանովը:

ԱԺ նախկին փոխխոսնակի խոսքով՝ այսօր Փաշինյանը մնացել է Ալիևի և Էրդողանի հույսին:

«Ալիևը սարսափում է այն մտքից որ Հայաստանում իշխանության նորից կարող են գալ ազգային ուժերը: Սա առաջին անգամը չէ, երբ Ալիևը սատարում է Փաշինյանին և քննադատում Սարգսյանին: Ասեմ ավելին ՝ Փաշինյանը նույնպես քննադատում է Սարգսյանին: Սակայն այս 3 տարիների ընթացքում երբեք չի քննադատել Ալիևին: Ընդհակառակը Փաշինյանը բազմիցս նշել է։ որ Ալիևը շատ կիրթ և կառուցողական մարդ է», – շեշտել է ՀՀԿ-ի խոսնակը:

Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններն անում են ամեն հնարավոր բան, որ Փաշինյանը շարունակի կառավարել մեր Հայրենիքը: «Ակնհայտ է, որ մինչև 2018 թ. Ալիևը ծնկի էր իջած, բողոքում էր որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, իսկ Նիկոլը հանձնել է ոչ միայն Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, այսօր նա GPS-ով հանձնում է նաեւ Հայաստանի տարածքները: Բնականաբար Ալիևը շատ գոհ է ստեղծված իրավիճակից», – նշել է Շարմազանովը՝ ընդգծելով, որ Փաշինյանին այսօր սատարողներն աջակցում են, որ Հայաստանը դառնա թուրքական վիլայեթ:

Հեղինակ՝ Անի Մշեցյան

Աղբյուր` Փաստինֆո

pastinfo.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ