23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ցածրում մնացած հանրույթը պարբերաբար կգտնի նոր նիկոլներ, այնքան, մինչև ինքն ու իր գտած նիկոլները վերացնեն թե՛ իրենց, թե՛ նաև հանրույթի առողջ հատվածին

Ժամանակին, 2008թ. մարտի մեկի քրեական գործով զբաղվելու ընթացքում առիթ եմ ունեցել շփվել շատ մարդկանց հետ, ովքեր աստվածացնում էին Լևոն Տեր-Պետրոսյանին, նրան համարում իրենց հայրը, գաղափարական ուսուցիչը, անառարկելի մեծություն էր նրանց համար «Պապին»:
 
Երբեք մարդ պաշտելը չհասկանալով, չէի էլ հասկանում նրանց։ Բայց խոսքս դրա մասին չէ հիմա։ Այդ մարդկանցից շատ քչերն են այսօր հիշում, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իրենց հայրն է (ընդ որում շատերի դեպքում դա հենց այդպես է որ կա): Գիտեք` այդ հիշողներին հիմա անգամ լավ եմ վերաբերում, նշանակում է այդ մարդիկ գոնե անկեղծ էին։ Սակայն 2008 թվականի, ինչպես նաև հետագա տարիների շատ «լևոնականներ» այսօր ծափահարում են Լևոնի հասցեին Նիկոլի ցինիկ արտահայտություններին, շատերն էլ լուռ են։ Լուռ են, քանի որ Նիկոլից պաշտոն են մուրացել կամ սպասում են մուրած ու խոստացված պաշտոնին, գործ են դրել կամ սպասում են խոստացված գործը դնելուն։
 
Սա է այս տարածքում հավաքված հանրույթի ողբերգությունը։ Անսկզբունքայնությունն է այդ հանրույթի դրոշակը, գաղափարի բացակայությունը, տգիտությունն ու բնածին վախը։
 
Իսկ Նիկոլը, Նիկոլն ընդամենը այս ամենի թագն է ու պսակը, այս ամենի մարմնացումն է։ Իսկ մարմնացումը այլ կերպարով չէր կարող հանդես գալ, պետք է հանդես գար անսկզբունք, անգաղափար, վախից կքված, տգետ սուտասանի կերպարով։
 
Այսօր հանրույթի առողջ մասը հնարավորություն ունի մի կողմ դնել ամեն ինչ ու ազատվել այդ կերպարից։ Բայց եթե անգամ դա հաջողվի, հաջորդական քայլերը պետք է ուղղվեն հանրույթը բարձրացնելուն։ Հակառակ դեպքում ցածրում մնացած հանրույթը պարբերաբար կգտնի նոր նիկոլներ, այնքան, մինչև ինքն ու իր գտած նիկոլները վերացնեն թե՛ իրենց, թե՛ նաև հանրույթի առողջ հատվածին։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ