07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

«Հանրապետականն ավելի քան երբևէ պետք է ունենա ասելիք ու անելիք». էդուարդ Շարմազանով

էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրապետականն ավելի քան երբեւէ պետք է ունենա ասելիք ու անելիք։

Իմ Հանրապետական ընկերներս եւ ես պայքար սկսեցինք ապագա կապիտուլյանտի թրքահպատակ ռեժիմի դեմ,երբ շատերը կամ ծափահարում էին նրան,կամ հարմար լռում։
Այսօր պայքարողները բարեբախտաբեր անհամեմատ ավելացել են,բայց Հանրապետականը շարունակում ու շարունակելու է լինել ապազգային խունտայի դեմ պայքարի կիզակետում։
Ես հպարտ եմ,որ Հանրապետական եմ։

Հպարտ եմ, քանի որ Անկախության պայքարի ռահվիրա Աշոտ Նավասարդյանի, պետականաշեն վարչապետ Անդրանիկ Մարգարյանի,Հայոց Բանակի հիմնադիր Վազգեն Սարգսյանի եւ ալիեւներին երկու անգամ ծնկի բերած նախագահ Սերժ Սարգսյանի գաղափարակիր զինակիցն եմ։

Հպարտ եմ, քանի որ Հանրապետականի իշխանության տարիներին ,մեր բոլոր սխալներով հանդերձ, Հայաստանի հետ հաշվի էին նստում։
Հպարտ եմ,քանի որ Հանրապետականի կառավարման շրջանում հայ ժողովուրդը հաղթեց թշնամուն Ապրիլյան պատերազմում։

Հպարտ եմ,քանի որ այսօր էլ Հանրապետականի տարբեր սերունդներ ու նախ եւ առաջ երիտասարրները պայքարում են գաղափարի,այլ ոչ «30 արծաթի» համար։
Ազգային պետության վերակերտման պայքարը թեւակոխում է կարեւորագույն փուլ ,եւ իմ խորին համոզմամբ Հանրապետականն ավելի քան երբեւէ ունի ասելիք ու անելիք։

Հ.Գ. «Հանրապետական կուսակցությունն ազգային պետություն կերտելու կուսակցություն է։» Աշոտ Նավասարդյան»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ