23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գևորգ Կոստանյանի ներկայանալու դեպքում մարտի 1-ի գործի բացահայտվածության հերթական փուչիկը կպայթի. Րաֆֆի Ասլանյան

Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը՝ Ինտերպոլը, ՌԴ նույնատեսակ ծառայության օրինակով, մերժել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ միջազգային հետախուզումը՝ այն համարելով ապօրինի և քաղաքական նպատակներ հետապնդող, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Փաստորեն, եվրոպացիներն ու ռուսները բացառիկ հարցերում կարող են ունենալ միասնական դիրքորոշում, եթե դա վերաբերում է մարդու հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարմանը, որից տարբերվում է միայն փաշինյանական արդարադատության մոտեցումը։ Այս պայմաններում, աշխարհում ազատ տեղաշարժվող Գևորգ Կոստանյանը մի քանի անգամ դիմել է իր նկատմամբ միայն Հայաստանում գործող՝ աշխարհի բոլոր երկրների կողմից ապօրինի որակված հետախուզումն ու կալանքը վերացնելու խնդրանքով, որպեսզի հայրենիք վերադառնալու և քրեական գործով վարույթին մասնակցելու հնարավորություն ունենա։ Նրա բոլոր խնդրանքները ՀՀ իրավապահ մարմինների և որ նույնն է՝ Նիկոլ Փաշինյանի կողմից մերժվել են։

Եվ գիտեք, թե ինչու՞, որովհետև Գևորգ Կոստանյանի ներկայանալու դեպքում ակնհայտ կդառնա այն իրողությունը, որ նրա դեմ հարուցված քրեական գործով իսկապես ապացույց չկա, հետևաբար այն դատական հեռանկար չունի։ Արդյունքում մարտի 1-ի գործի բացահայտվածության հերթական փուչիկը կպայթի, իսկ այդպիսի շոու գործելակերպի հասցեատերերին՝ հասարակության սահմանափակ մտավոր կարողություններով օժտված անդամներին պատասխան չեն ունենա տալու, առավել ևս՝ երբ դիմացն արտահերթ ընտրություն է, իսկ նրանք գործող իշխանության հիմնական ընտրազանգվածն են», – նշել է Ասլանյանը։

Իսկ թե, բացի սուրճ խմելուց, Արմեն Խաչատրյանը Գորիսում լինելու ժամանակ էլ ինչ գործառույթ է կատարել, Իրինան պատասխանեց. «Արմեն Խաչատրյանը, Գորիսում լինելով, ընդամենը ուշի ուշով հետևել է, թե քաղաքում ինչ է կատարվում: Որ պահին ինչ անհրաժեշտություն որ եղել է սահմանի պաշտպանության հետ կապված, անգամ, ամենատարրական հարցերը լուծվել են բացառապես, անձնական կապերի միջոցով՝ իրավասու մարմիների 0 աջակցությամբ. սա փաստ է, սրան ականատես է եղել նաև Արմեն Խաչատրյանը»,- ընդգծեց Գորիսի փոխքաղաքապետը:

Ըստ Իրինայի խոսքերի, Արմեն Խաչատրյանը պատերազմի օրերին միակ իշխանական պատգամավորը չէր, որը Գորիսում էր. «Բացի Արմեն Խաչատրյանից՝ այստեղ են եղել նաև մի շարք այլ իմքայլական պատգամավորներ, որոնց համար առաջնագիծը, այո՛, եղել է Գորիսի համայնքապետարանը: Իրենք միայն ինչ-որ հեռախոսազանգեր են կատարել և վերջ, բայց ուրիշ ի՞նչ գործունեության մասին է խոսքը, ինչ է՝ իրենք այդ նույն կամավորական ջոկատների հե՞տ են եղել, ներգրավված են եղե՞լ այդ ամբողջ աշխատանքներին»,- նշեց փոխքաղաքապետը, հավելելով՝ թե՛ առաջնագծում և թե՛ թիկունքում Գորիսի համայնքապետը տարել է ահռելի աշխատանք, որոնց մասին իրենք չեն խոսում, քանի որ փիառի կարիք չունեն: 

Վերջինս չհերքեց սահմանի դիրքերում առկա մի շարք խնդիրների մասին խոսակցությունները. «Այն, որ բազմաթիվ խնդիրներ կան դիրքերում, դա փաստ է: Գորիսը իրականում ռազմավարական նշանակության գործառույթ է իրականացրել, երբ Ստեփանակերտի և Շուշիի ենթակառուցվածքները վնասվեցին և այլևս չաշխատեցին, բոլոր գործառույթները կատարեց Գորիսը, միայն օրական 6000 հաց էր ուղարկում Ստեփանակերտ և սա ամիսներ շարունակ։ Սա ընդամենը մեկ օրինակ է, պարզապես մնացածի մասին մենք չենք ցանկանում բարձրաձայնել, քանի որ ռազմավարական տեսանկյունից այս պահին նպատակահարմար չէ»,- եզրափակեց նա՝ ընդգծելով, որ սահմանազատումներից հետո այլևս ոչ մի իմքայլական պատգամավորի չեն տեսել Գորիսում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ