06 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Տեղյա՞կ եք, որ պատերազմ է եղել, որի արդյունքներով որոշակի աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունեցել». Պաշտպանության փոխնախարարը՝ Սյունիքում ադրբեջանցիների ներկայության մասին

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, պնդեց, որ Սյունիքում որևէ խնդիր չկա, իսկ տեսանյութը, որը տարածվել էր համացանցում՝ արված Սյունիքի դիրքերից, իր համար անկնկալ էր, որի մասով իրականացվում է նախաքննություն։

Լրագրողների հարցին՝ խնդիր չէ՞, որ Սյունիքում ադրբեջանցիներ կան՝ իրենց հարմարավետ դիրքերով, Արման Սարգսյանը հարցով պատասխանեց. «Իսկ դուք տեղյա՞կ եք, որ պատերազմ է եղել և պատերազմի արդյունքներով որոշակի աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունեցել։ Եթե տեղյակ եք…»։

Ինչ վերաբերում է Հայաստանում անցկացվող զորավարժություններին, Արման Սարգսյանը նշեց, որ դրա վերաբերյալ եղել է համապատասխան հայտարարություն, և զորավարժությունները, եթե չի սխալվում սկսվելու են մարտի 16-ից։

«Օրերը հստակ չեմ հիշում։ Յուրաքանչյուր զորավարժություն ունի իր հստակ նպատակը, դա անվտանգության, պաշտպանողականության, ունեցած ռեսուրսների ընդհանուր օգտագործման և այլնի հստակեցումն է։ Կարող եմ նշել, որ այս պահին էլ ՀՀ պաշտպանության նախարարությունը, Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը։ Խուճապային իրավիճակ ստեղծելու, բանակի մարտունակությունը կասկածի տակ դնելու քայլերը որևէ տեղ օգուտ չեն բերում բանակին»,- շեշտեց նա։

Հարցին՝ ովքե՞ր են կասկածի տակ դնում բանակի մարտունակությունը, Արման Սարգսյանը պատասխանեց, որ սոցիալական ցանցերը։

Ինչ վերաբերում է նոր պատերազմի վտանգներին և հարցին՝ բացառո՞ւմ է, որ նոր պատերազմ լինի, Արման Սարգսյանը պատասխանեց՝ որևէ մեկը չի կարող որևէ հստակ բան ասել։

«Ըստ իս, եթե նման խնդիր լինի, բնականաբար, պետությունն ամեն քայլ կձեռնարկի, բայց դիտարկելով մեր վերջին 30 տարվա պատմությունը, պետք է ամեն վայրկյան էլ պատրաստ լինել պատերազմի։ Իսկ այս պահին նման հարց բարձրացնելու կամ առհասարակ նման միտք բարձրացնելու անհրաժեշտություն ու կարիք չկա»,- հավելեց նա։

Հաջորդ հարցին՝ Տավուշում ռուս խաղաղապահներ կա՞ն, Պաշտպանության փոխնախարարը պատասխանեց. «Դուք իմ ճանաչած ամենաակտիվ լրագրողն եք, ես ուր գնացել եմ՝ ձեզ հանդիպել եմ, և նույն ինտենսիվությամբ կարող եք գնալ Տավուշ՝ տեսնել կամ չտեսնել, ու ձեր հարցի պատասխանն ինքներդ կստանաք»։

Ինչ վերաբերում է Գլխավոր շտաբի պետին, Արման Սարգսյանն ասաց, որ ԳՇ պետի տեղակալը ժամանակավոր իրականացնում է  նրա պարտականությունները։

 

«Բնականաբար, ԳՇ-ն աշխատում է և լուծում է իր առջև դրված խնդիրները»։

Պաշտպանության փոխնախարարը չցանկացավ անդրադառնալ ռազմական բյուջեի կրճատման վերաբերյալ լուրերին՝ հորդորելով դիմել ֆինանսների նախարարին։

 
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ