12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱԳՆ-ի մոտ բողոքի ակցիան ավարտվեց. Փաշինյանն այդպես էլ գլխավոր մուտքով շենք չմտավ

Հայրենիքի փրկության շարժման» անդամների ակցիան ԱԳՆ շենքի մոտ ավարտվեց: Նիկոլ Փաշինյանն այդպես էլ գլխավոր մուտքով չմոտեցավ շենքին: Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ հնարավոր է, որ այլ մեքենայով Փաշինյանը նախատեսվածից մեկ ժամ շուտ մոտեցել է շենքին,  այնուհետեւ աննկատելի դուրս  եկել:

Ակցիայի մասնակիցները այսօր նաեւ հավաքվելու են նախագահականի մոտ, որտեղ նախնական տվյակներով ժամը 15:00-ին, նախատեսված է նախագահի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր այցելելու էր ԱԳՆ, դիվանագետի օրվանից 11 օր անց շնորհավորելու դիվանագետներին: «Հայրենիքի փրկության շարժման» անդամները հավաքվել էին ԱԳՆ շենքի մոտ թույլ չտալու նրա մուտքը:

ԱԳՆ շենքի մոտ նաեւ մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոնացրել:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ