23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Օդանավն օդաչուները չէին կարող առևանգել․ Սա պլանավորված գործարք է․ Հակոբ Ճաղարյան

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, ավիատոր Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Boeing 737 ինքնաթիռի Իրանում հայտնվելու իրավական կողմից: 

Ճաղարյանը նշել է՝ ցանկացած երկրի ավիացիոն իշխանությունների խնդիրն է թռիչքային անվտանգության, ավիացիոն անվտանգության, թռիչքային պիտանիության հավաստագրման, օդանավակայանների և աէրոնավիգացիոն ծառայությունների կանոնակարգումը, կարգավորման կատարումը, վերահսկողությունը:

«ՀՀ ՔԱԿ կանոնադրությունն իր 2-րդ մասում` «ՔԱԿ նպատակներն ու խնդիրները» (կ.կ. 2,4,8,10), և 3-րդ մասում` «ՔԱԿ գործառույթները» (կ.կ. 3,4,5) արտացոլում է այս խնդիրների կատարման պահանջը:

Բայց, ինչպես ԵՄ Ավիացիոն Անվտանգության Գործակալությունն էր իր 2020թ. փետրվարյան աուդիտի արդյունքում բազմաթիվ անգամներ նշել, այս խնդիրները չեն կատարվում:

Չեն կատարվում, որովհետև ինստիտուցիոնալ կառույցը լուծարվել է ընդամենը 2 տարվա ընթացքում:

Մի հատված աուդիտի զեկույցից`

-հին համակարգն արդեն չի գործում (մինչ «հեղափոխական»), նորը չի ստեղծվել,

– ՔԱԿ-ը չունի հստակ կառույց, և չունի անելիքների հստակ պատկերացում,

-ՔԱԿ-ը չունի հստակ պատկերացում անհրաժեշտ աշխատակազմի մասին:

Փաստորեն`ՀՀ ընտրությունը խարդախության կազմակերպիչների կողմից (իսկ սա ակնհայտորեն հստակ կազմակերպված խարդախություն է) պատահական չի եղել:

Չկա, հիմնահատակ ավերված է ավիացիոն գլխավոր խնդիրների իրականացման համակարգը: Չի ընդունվել իմ կողմից ներկայացված հստակ համակարգային կարգավորման հայեցակարգը, որը բազմափորձ մասնագետների խմբային աշխատանքի արդյունք է: Ուշադրություն չի դարձվել ո´չ զգուշացումներին, ո´չ օդանավ «փախցնելու» իմ ու ՔԱԿ նախագահի տեղակալի կողմից կանխված փորձին, ո´չ այս առիթով հարուցված քր.գործին, ո´չ ոլորտի մասնագետների առաջարկներին, ոչնչին:

Կրկնում եմ`այս սցենարի նկարագրով անձամբ եմ 2019թ. հոկտեմբերին Փաշինյանին զեկուցագիր ներկայացրել:

Կանխատեսելի՞ էր այս դեպքը: Այո՛:

Կարո՞ղ էր այն տեղի ունենալ կարգավորված համակարգով ավիացիոն իշխանությունների պարագայում: Վստահ եմ`ոչ:

Օդանավն օդաչուները չէին կարող առևանգել: Սա պլանավորված գործարք է:

Մասնակի՞ց են ՀՀ ՔԱԿ ղեկավարներն այս գործարքին, թե՞ ուղղակի ստատիկ դիտորդի կարգավիճակում են եղել`ես չգիտեմ:

Չեմ կարող պնդել, որ տառապել են շահադիտական անօգնականությամբ: Բայց չեմ էլ կարող պնդել հակառակը: Որովհետև այսքան զգուշացումներից, ամենաբարձր մակարդակով արված զեկույցներից, նույն Իրանում թռիչքային պիտանիության վիճակով Ռումինիայից գալուց մեկ թռիչք հետո իբր «անպիտան» օդանավ թողնելուց, հաջորդի «փախցնելը» կանխելուց հետո այսքան «անտարբեր» ու անօգնական պահվածքն իմ մոտ կասկածի տեղիք է ծնում:

Պարզ ասած`ես չեմ զարմանա, եթե այս գործում երբևիցե շահ բացահայտվի:

Եղել է դա հրաման վերից, թե պայմանավորվածություն, թե ուղղակի հավակուրություն և մասնագիտական որակների բացարձակ բացակայություն`ես չեմ կարող ասել:

Այս հարցերին պետք է պատասխանի հետաքննությունը, որը վարվում է հարուցված քրեական գործի շրջանակներում:

Մի բան հստակ է` ՀՀ Ավիացիոն իշխանությունների` իրենց միջազգայնորեն ստանձնած պարտականությունների կատարման դեպքում այս խայտառակությունը չէր կարող տեղի ունենալ:

Ի՞նչ ավարտ կունենա այս պատմությունը`

-Իրանը օդանավը բաց չի թողնի: Քանզի իրանցի սեփականատերն այն չի առևանգել: Այլ, ամենայն հավանականությամբ, գնել է «թիթեռնիկ» ընկերությունից, որն արդեն ինքնալուծարվել է գումարն ստանալուց անմիջապես հետո: Որն էլ օգտագործել է հայկական գրանցումը:

Կա երկրորդ տարբերակը`չեմ բացառում, որ բարեկամական Իրանը կարող է վերադարձնել օդանավը ՀՀ: Իսկ հետո արդեն այլ գրանցմամբ վերադարձնի հետ: Ինչպես դա տեղի ունեցավ, երբ 2019թ հուլիսին մենք կանխեցինք նման գործարքը: Էն ժամանակ էլ օդանավը պետք է իբր Օման գնար Իրանի վրայով: Ու հաստատ նրա մոտ էլ «նավթի խնդիր», կամ մի այլ «տեխնիկական»  պատճառ պիտի առաջանար Թեհրանի մոտակայքում:

Արդյունքում ավելի ուշ Ա-310-ը գնաց, բայց տաջիկական գրանցումով, ինչը Հայաստանին ազատեց անօրինական գործարքի  մասնակցի մեղադրանքից:

Գործող ավիացիոն իշխանությունների լուծարումն արդեն հրամայական է: Եվ մեր երկրի համար խարան է ունենալ այսպիսի պետական կարգավորող մարմին, աշխարհի ամենակարգավորված ոլորտներից մեկում` ավիացիայում:

Սա էլ քաղաքական գնահատականը: Հետևեք «Պաշտոնական տեղեկություններին», իմ հպարտ հայրենակիցներ»,- գրել է Ճաղարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ