09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

«Առաջին օղակներում կորոնավիրուսի ոչ ճիշտ բուժում նշանակելու արդյունքում բժիշկները խնդրի առջև են կանգնել». Արկադի Խաչատրյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, կորոնավիրուսի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանն այսօր հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց, որ կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող պրոֆեսիոնալ բժիշկները բազմիցս բարձրաձայնել են, որ ժամանակին սխալ նշանակված բուժման արդյունքում, հետագայում իրենց համար խնդիրներ են առաջացել՝ բուժելու կորոնավիրուսը։

«Առաջին օղակներում ոչ ճիշտ բուժում նշանակելու արդյունքում բժիշկները խնդրի առջև են կանգնել։ Սա բժիշկների, մասնագետների մաշտանշած առկա խնդիրներից մեկն է՝ ժամանակին սխալ բուժում նշանակելու արդյունքում ավելի բարդանում է նրանց բուժման արդյունավետությունը»,- նշեց Արկադի Խաչատրյանը

Հիշեցնենք, որ ԱԺ-ում այսօր տեղի ունեցավ «Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող» քննիչ հանձնաժողովի հերթական նիստը։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ