23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ո՞ւմ պատճառով չեղարկվեց հայ գերիների վերադարձը Հայաստան ». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ո՞ւմ պատճառով չեղարկվեց հայ գերիների վերադարձը Հայաստան
ԱԺ իշխանական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը լրատվականներից մեկին տված հարցազրույցում «անկեղծացել» էր և հայտարարել, որ որոշակի գործընթացներ կային, և մենք դեռ նախորդ շաբաթ սպասում էինք մեր հայրենակիցների վերադարձին, բայց նաև, թույլ տվեք ասել, որոշակիորեն ներքաղաքական զարգացումները դրանց խոչընդոտեցին…

Նազելիի հայտարարության վերջին մասը բացահայտ մանիպուլյացիա է, եթե չասեմ կեղծիք…

Սրա մասին բազմիցս գրել և խոսել եմ ու հիմա ուզում եմ անդրադառնալ Գյումրիում տարածված այն լուրերին, թե իրականում ի՛նչ պատճառով է չեղարկվել Նազելիի մատնանշած գերիների վերադարձը հայրենիք…

Ըստ Գյումրիում տարածվող լուրերի, մեր գերիների վերադարձը չեղարկվել ոչ թե ներքաղաքական գործընթացների, այլ, այո՛, այո՛, հենց դավաճան Նիկոլի արտաքին քաղաքական սայթաքման պատճառով, երբ վերջինս իր հարցազրույցի ժամանակ կասկածի տակ դրեց ռուսական զենքի ու հատկապես “Իսկանդեր”-ի հնարավորությունները և որակը…
Ոչ մեկի համար էլ նորություն չէ, որ մեր ռազմագերիների հարցով, ցավոք, զբաղվում է ոչ թե Երևանը, այլ՝ Մոսկվան, քանի որ Բաքվում կապիտուլյանտ Նիկոլին արհամարհում են…

Հենց Նիկոլի հակառուսական դեմարշից հետո էլ, ըստ Գյումրիում տարածված լուրերի, ռուսական կողմը որոշել է մի կողմ քաշվել և գերիների հարցը թողնել Նիկոլի ուսերին…

Ստացվում է, որ հենց դավաճան Նիկոլն էլ մեղավոր է, որ մեր գերիները, որոնք պետք է հիմա լինեին Հայաստանում, այդպես էլ մնացին ադրբեջանական բանտերում…

Հ.Գ. Երբ դավաճան Նիկոլը վարկաբեկում էր ռուսական զենքը, ապա պատասխանին էլ պետք է սպասեր, որն իրեն ուշացնել չտվեց. մեր գերիները դեռ Ադրբեջանում են…»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ