Ո՞վ է իրականում կազմակերպել Վարդազարյանին նեղելու օպերացիան. Dejavu
![](https://henaran.am/wp-content/uploads/2021/03/0ab1818b4af71e3f2a202f8b73725170_M.jpg)
Dejavu տելեգրամյան ալիքը գրում է.
Այսօր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն խորհրդարանում էր և իմքայլական պատգամավորները, պլանավորված ու «պասերով հարձակվեցին» նրա վրա, տարատեսակ հարցերով, վիրավորանքներով և այլ։
Դեժավյույի տեղեկություններով, այսօրվա պառլամենտական շոուն երեկ երեկոյան պլանավորվել է, ամենայն մանրամասներով։ Այդ պրոցեսին մասնակցել են այսօրվա հարց տվող պատգամավորները՝ Հրաչյա Հակոբյանը/աներձագ/, Քրիստինե Պողոսյանը, Վաղարշակ Հակոբյանը, Արեն Մկրտչյանը և հատուկ հրավիրված ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը, որի նախաձեռնությունն է և եղել այդ հանդիպումը։
Ջհանգիրյանը լսել է թե ինչ հարցեր են ուզում տալ «Իմ քայլի» պատգամավորները, առաջարկել է այլ հարցեր նաև իր կողմից։ Պատգամավորները թուղթ ու գրիչով, գրանցել են Ջհանգիրյանի առաջարկած «նյարդայնացնող» հարցերը, որոնց մեջ է եղել Վարդազարյանի որդուն վերաբերվող հարցը, որը որոշել են տալ Արման Բաբաջանյանին, որը հանդիպմանը մասնակցելուց չի եղել, սակայն ներկա պատգամավորները վստահեցրել են, որ նա սիրով կմասնակցի Վարդազարյանին «նեղելու» օպերացիային։