19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը գտնվում է անդունդի եզրին. Արշավիր Ղարամյան

Հայաստանը, որպես երկիր և պետական ինքնուրույն միավոր, գտնվում է անդունդի եզրին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը:

«Ա) Համազգային աղետներ․
1. Ազգային երազանքի և այդ նպատակին հասնելու ճանապարհի բացակայություն:

2. Ազգային հավատի և եկեղեցու վիրավորված և հաշմված վիճակ:
3. Ազգային մշակույթի և ավանդույթների խեղված և անհասկանալի վիճակ:

4. Արցախի փաստացի կորուստ և անորոշ վիճակ:

5. Հայոց Մեծ Եղեռնի փաստացի մոռացություն և միայն ձևական, արարողակարգային միջոցառումներով հիշում:

6. Համազգային բազմաշերտ պառակտվածություն և անտանելի ատելության մթնոլորտ:

Բ) Պետական գերխնդիրներ․

1.Պետության ղեկավարը։

2.Օրենսդիր իշխանությունը:

3.Գործադիր իշխանությունը:

4.Դատական իշխանությունը:

5. Հարկադրանքի մարմինները (ԱԱԾ, Դատախազություն, Ոստիկանություն, Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն):

6. Զինված ուժերը:

Ինչպես տեսնում ենք, համազգային դաշտում անկարող ենք և անկազմակերպ, պետական կառույցները հիմնականում կամ տապալված են, կամ գտնվում են ապազգային ուժերի վերահսկողության տակ ու մատնված են անգործության: Միակ պետական կառույցը, որը փորձում է թույլ չտալ երկրի կործանումը և կանխել պետականության վերջնական կորուստը, մնացել է ՀՀ ԶՈւ և Հայոց բանակը՝ ի դեմս Գլխավոր շտաբի և Բանակային կորպուսների հրամանատարական կազմի:

Ըստ այդմ, անհրաժեշտ եմ գտնում համակարգված և սինքրոնացված պայքարի միջոցով հասնել ապազգային իշխանության հեռացմանը, այնուհետև՝ ժամանակավոր՝ Ազգային համաձայնության կառավարության ձևավորմամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, որը երաշխավորված՝ լինելու է որպես ժողովրդի կամարտահայտություն։ Արդյունքում ստեղծված կառավարությունն ունակ է լինելու, ի թիվս այլ կարևորագույն խնդիրների, վերակազմավորել հայկական զինված ուժերը՝ տարածաշրջանային և ազգային մարտահրավերներին դիմագրավելու համար»,- գրել է Ղարամյանը։

2 0

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ