Ես սարսափում եմ այն ուսուցչից, որին մարզից բերել էին Հայրենիքը վաճառողների հանրահավաքին

Ես սարսափում եմ այն ուսուցչից, որին մարզից բերել էին Հայրենիքը վաճառողների հանրահավաքին: Ու նա համոզված, մոռացած հինգ հազար զոհն ու կորսված ՀԱՅՐԵՆԻՔԸ, բարձրախոսի առջև ասում է՝ կարևորը մեր զինվորն հիմա կուշտ ուտում է: Սա ասում է կինը, մայրը, ուսուցիչը:
Հետո, մարտի 1-ին, նա մասնակցում է իշխանության վայնասունախառն ցնծություն հիշեցնող դմփ-դմփ-հու-ին, ու գիշերով վերադառնում մարզ, որ հաջորդ օրը մտնի ԴՊՐՈՑ:
Իսկ արյունոտ ծաղրածուն՝ հոգեվարքի մեջ, դեռ շարունակում է լուսնին նայել ու մոլագար գոռալ, գոռալ:
Այս անկումը ո՞նց ենք խմբագրելու….
Լիլիթ Գալստյան