26 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Արսեն Թորոսյանի հայրը պաշտոն է ստացել Շրջակա միջավայրի նախարարությունում. News.am

NEWS.am-ի տեղեկություններով՝  ՀՀ վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հայրը՝ Գևորգ Թորոսյանը, վերջերս պաշտոն է ստացել շրջակա միջավայրի նախարարությունում։ Թորոսյանի հայրը, ով  նախկինում  աշխատել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի  ընդերքի գործակալությունում, մեկ ամիս առաջ աշխատանքի է անցել Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝  բարձրաստիճան պաշտոնյայի հայրը, որն առանձնապես ոգևորված չէ նոր աշխատանքով, ՊՈԱԿ–ում հաճախ է քաղաքական զրույցների բռնվում գործընկերների հետ։

Վերջերս նա հայտարարել է, որ «Նիկոլը վաղ թե ուշ գնալու է» և անկեղծացել, որ որպես վարչապետի հավանական թեկնածու տեսնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։ Ի դեպ, ասում են՝ չնայած վարչապետի նկատմամբ անվստահութանը, նա այսօր ջանասիրաբար աշխատել է Փաշինյանի կազամակերպած հանրահավաքի համար աշխատակիցների ցուցակագրմանը։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ