23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երրորդ մարտի 1-ը և Օսմանյան կայսրության հաստատումը Հայաստանում. Միքայել Մինասյան

Երրորդ մարտի 1-ը եւ Օսմանյան կայսրության հաստատումը Հայաստանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Առաջին մարտի 1-ը Նիկոլի գալուստն էր։ Առաջինով Նիկոլը սպանեց Հայաստանը եւ դրեց հիմքը, որով նույնիսկ սեփական ժողովրդի անվտանգության համար պետության ուժ կիրառելը ոճրագործություն է։ Այդ օրվանից մինչեւ այսօր, պետությունը՝ հանուն երկրի ու ժողովրդի, ուժ չի կիրառում՝ նույնիսկ օտարերկրյա թշնամիների դեմ։ Վերջին պատերազմը ձեզ ապացույց։

Երկրորդ մարտի 1-ը 2020-ին էր, երբ Նիկոլը իշխանության եւ ժողովրդի միջեւ ընտրեց աթոռը։ Հենց 2020-ին մարտին երթ արեց ու հայտարարեց, որ ՍԴ-ի դեմ պայքարն ավելի կարեւոր է, քան ժողովրդի առողջությունը։ Այդ օրվանից սկսվեց կորոնավարակակիր 4000 մարդու սպանությունը։ Եվ եթե առաջին մարտի 1-ը պետության մահն էր, երկրորդը՝ ժողովրդինը։ Նիկոլը ցույց տվեց, որ ժողովրդի ֆիզիկական, առողջապահական ու սոցիալական խնդիրները բոլորովին կարեւոր չեն։ Ավելին, դրանք կարելի է զոհել առանց խղճի խայթի ու որքան պետք է։ 2021-ին դա կրկնեց պատերազմում։ Զոհաբերեց 5000 մեր տղերքին՝ առանց աչքը թարթելու։

Այսօր երրորդ մարտի 1-ն է։ Առաջինից անցել է 13 տարի։ Նիկոլը կրկին անում է հանրահավաք։ Ի՞նչ է փոխվել։ Աներեւակայելի շատ բան՝ չկա Ղարաբաղը, մարտի 1-ը դարձել է սոսկ քաղաքական գործիք, իսկ որոշ օլիգարխներ, որոնց Նիկոլը մեղադրում էր մարտի 1-ի համար, այսօր նրա համար ժողովուրդ են ապահովում հրապարակում։

Բայց Նիկոլի այս հանրահավաքը մյուսներից տարբերվում է. այս անգամ նա վերջնականապես սպանելու է եւ՛ Հայաստանը եւ՛ հայերին, եւ՛ պետությունը, եւ՛ ժողովրդին։ Որովհետեւ հիմա արդեն Նիկոլի գերնպատակը չափազանց պարզ է. Հայաստանը պետք է դառնա թուրքական վիլայեթ՝ առանց հայերի կամ թրքացած հայերով։ Քանի որ եթե չկան հայեր, չկա նաեւ Հայկական հարց։

Այլեւս փաստ է. Օսմանյան կայսրությունը վերածնվում է։ Օսմանցիները վերադառնում են Կովկաս։ Ադրբեջանն արդեն Օսմանյան կայսրության մաս է։ Դա արվում է ի հեճուկս ռուսների, որ կանխվի Ռուսական կայսրության վերածնունդը։ Դա էլ իր հերթին ստեղծվում է ի հակակշիռ Օսմանյան կայսրության։

100 տարի անց ամեն ինչ նույնն է։ Ուղղակի երբեք ժամանակակից պատմության մեջ չի եղել հայ առաջնորդ, որին դեմ լինեն հայերը եւ կողմ՝ թուրքերն ու ադրբեջանցիները։

Նիկոլի հրաժարականը պահանջել են բոլոր հայկական կազմակերպությունները՝ բանակից մինչեւ ՀԲԸՄ, եկեղեցուց մինչեւ Քաջարան համայնք, շախմատիստներից մինչեւ գործարարներ։ Եվ կա երկու պետության ղեկավար, որ ատամներով պահում են Նիկոլին. Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները։ Սրանից էլ պա՞րզ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ