17 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Քասախի համայնքապետը միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանը եւս միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։

Նա այդ կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ.

«Հարգելի՛  հայրենակիցներ,

Ցանկանում եմ վերահաստատել իմ սատարումն ու զորակցությունը հայոց բանակին: Այն իշխանությունը, որն ունակ չէ գործել ի շահ սեփական երկրի անվտանգության չի կարող  շարունակել   պաշտոնավարել:

Մշտապես եղել եւ մնում եմ  մեր բանակի կողքին:  Իմ աջակցությունն եմ հայտնում ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի եւ բանակային միավորումների հրամանատարական կազմի կողմից ներկայացված պահանջին։

Շարունակում եմ մնալ այն համոզմանը, որ հայոց բանակի ու հայ ժողովրդի միասնականությամբ կարող ենք կառուցել անվտանգ ու կայուն հայրենիք»։

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ