20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սկանդալային բացահայտում. Փաշինյանն Օնիկ Գասպարյանին կատեգորիկ արգելել է «Իսկանդեր» կիրառել. Արամ Գաբրիելյանով

Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամ ալիքում գրում է.

«Դե, քանի որ խոսք գնաց Իսկանդերի մասին, ուրեմն կպատմեմ։

Մոսկվայում մոտավորապես մեկ ամիս առաջ ես շատ ծանր ու երկար զրույց ունեցա ՀՀ Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ։ Ամեն ինչ չեմ կարող պատմել, բայց քանի որ Նիկոլը բացեց այս բացառիկ զենքի թեման, ես բառացի կմեջբերեմ Օնիկի բառերը, իսկ դուք ինքներդ որոշեք։

«Պատերազմի երրորդ օրը ես՝ որպես ԳՇ պետ, որոշեցի «Իսկանդեր» կիրառել երկու ռազմավարական օբյեկտների ուղղությամբ` Բաքու-Ջեյհան նավթատարի և ևս մեկի։

Փաշինյանը կատեգորիկ  արգելեց, թեպետ ռուսները հասկացնել էին տվել, թե ձեր պատերազմն է ու ձեր գործը, ինչ ուզում եք՝ արեք։

Շուշիի անկումից 3 օր առաջ ես Փաշինյանին խնդրեցի թույլ տալ «Իսկանդեր»-ների երկու հարված հասցնել ուղիղ Շուշիի տակ կուտակված ադրբեջանցիների կենդանի ուժին։

Փաշինյանը կատեգորիկ արգելեց` ասելով, որ համաշխարհային հանրությունը մեզ կբզկտի, եթե մենք միաժամանակ սպանենք թշնամու մի քանի հազար զինվորների։

Միակ անգամ ինձ թույլ տվեցին կիրառել «Իսկանդերը» արդեն Շուշիի ուղղությամբ։ Ես այն կիրառեցի։ Մենք օգտվեցինք դրանից ու հասցրինք քաղաք մտցնել մի քանի տանկեր։ Երկու օր անց ինձ հրամայեցին թողնել Շուշին և նահանջել»»,- գրում է Գաբրիելյանովը»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ